Saturday, April 27, 2013

Կյանքի ծարավը

0 comments
Իրվինգ Ստոուն

Վինսենթը դուրս եկավ դղյակի հետևի հերկած դաշտը: Դա արդեն վերջն էր: Այդ իրողությունն ինքը գիտեր դեռևս Առլում, երբ առաջին անգամ զգաց, որ վատ բան է կատարվում հոգում:
Բայց ուժ չունեցավ մի հարվածով հաշվեհարդար տեսնելու: Նա ցանկանում էր աշխարհին ասել՝ «Ներող եղիր»: Ինչ ուզում է լինի, աշխարհն այնուամենայնիվ հրաշալի է:

Հեռանալով այս աշխարհից՝ Վինսենթն ուզում էր հրաժեշտ տալ նրան, ուզում էր հրաժեշտ տալ բոլոր հարազատներին ու մտերիմներին, վրձնակից նկարիչներին, վերջապես հրաժեշտ տալ թանկագին եղբորը՝ Թեոյին, որ այնքան շատ տառապեց, այնքա՜ն շատ սիրեց իրեն, աշխարհի բոլոր եղբայրներից ամենալավ, ամենաքնքուշ եղբորը....
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic