Saturday, April 13, 2013

Հին Դաշնամուրը

0 comments
Ալբերտո Սավինիո
Կավալյերե Պուտինյանին, տիկին Պուտինյանին և օրիորդ Պուտինյանին դուրս եկան Ռիպետտա* փողոց: Այստեղ ընտանիքի հայրը թողեց, որ Իլդան առաջնորդի, ով, նման տեղերի քաջատեղյակը լինելով` հայրիկին ու մայրիկին բերեց ֆիլհարմոնիայի մուտքի մոտ: Պահակը երկար-բարակ հարցեր չտվեց, և ուղղակի, առանց ժամանակ կորցնելու հարցրեց.
-Դաշնամուրի համար ե՞ք եկել:
-Ճի՛շտ այդպես,- պատասխանեց սինյոր Պուտինյանին` զարմանալով նրա խորաթափանցության վրա:
Այդ ուսադիրներով գուշակին հետևելով, երեք այցելուներն անցան անպաճույճ, վանքերին բնորոշ երկար մի միջանցքով ու մտան երաժիշտների սրահը: Քառանկյունի մի գորգի վրա մի կարմիր
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic