Sunday, March 3, 2013

Լինելը

0 comments

Հրանտ Մաթևոսյան

Հաճախ է եղել, որ լսել եմ հայ մարդու բերանից. «Ձեր էդ եղեռնը…», «էդ Հայաստանը…», «Դուք…», և միշտ՝ «Ձեր էդ»։ Կամ նույնիսկ առանց «էդ»-ի՝ «Հայաստանը», որպես թե Հայաստանն իր մեջ չէ և ինքը Հայաստանում չէ – Հայաստանը հեռո՜ւ-հեռավոր մարդ մի տեղ է, բոլոր դեպքերում՝ իրենից դուրս և վերաբերում է թերևս միայն քեզ՝ հայ իշխանավորիդ, հայ հոգևորականիդ, հայ մտավորականիդ։ «Ձեր էդ եղեռնով գլուխ տարաք»։ «Ձեր էդ Հայաստանն էլ մի բան չի»։

Monday, February 25, 2013

Ծաղրածուների մեր տոհմը

0 comments
Հրանտ Մաթևոսյան

Նվիրվում է Գուրգեն Մահարուն.
ուրիշ լավ բան չունի հեղինակը


Փոշու վրայով գլորվող ջրի հուշիկությամբ իմ մեջ մի բան սողում է, վարակելով ամբողջ մարմինս։ Եվ բջիջներս տեղի են տալիս։ Գուցե քաղցկեղ է, գուցե անցած անախորժության թաքուն հիշողություն, գուցե, անտեղյակ, որևէ ուժեղի մի բանում խանգարել եմ և սիրտս թաքուն սպասում է ծեծին։ Գուցե և էությունս լցվում է որևէ սրամտությամբ, որը պետք է ծնվի ինչ-որ դիպվածով, հանկարծակի, փռշտոցի պես։ Չգիտեմ։ Եվ քանի դեռ չգիտեմ, նա ինձ համար սարդի պես
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic