Այդ սևազգեստ տղամարդը ապրում էր մյուսների կողքին, բայց ոչ մյուսների նման: Նա մեկուսացել էր իր սև վերարկուի ու մի ամբողջ կյանք ապրած լայնեզր գլխարկի մեջ: Այդ անշուք տղամարդը ամենևին էլ շարքային մռայլության անդամը չէր: Նա իր սև վերարկուով ապրում էր ու ձգտում հասնել երկնքին, հասնել ու գտնել իր փրկությունը:
Խելքից դուրս նպատակասլաց էր ու արդեն որերորդ տարին էր՝ փնտրում, գտնում ու փորձում էր տասնյակ ուղիներ: Ինչքան մոտենում էր, այնքան ճանապարհը ավելի երկար ու գրավիչ էր թվում: Բայց ինչպես ամեն բան, ճանապարհն էլ կորցրեց իր գրավչությունը: Չալարեց ու հետ բերեց անցած բոլոր կիլոմետրերը: Ու երբ մռայլության մեջ քայլելով՝ մտածում էր նոր ուղիների մասին, անցորդներից մեկը աղբարկղ նետեց գույնզգույն պարանների մի խուրձ:
Վերցրեց ու մտածեց, թե ինչքան բաներ կարող է անել դրանցով: Հաջորդ օրը նորից անցնում էր ու արդեն ուշադիր էր մարդկանց, իրերի ու առավել ուշադիր աղբարկղերի հանդեպ:
Անցել էր ևս հինգ տարի: Նա արդեն երեսունհինգ տարեկան էր: Ու աղբարկղերի հանդեպ հետաքրքրությունը պարզել էր, որ մարդիկ մռայլ են ու անմիտ:Անմտության մեջ է այդ մռայլությունը: Ու ինչքան էլ զարմանալի է, նա գտավ իր փրկությունը հենց աղբարկղերի մեջ: Չէ,աղբ հավաքող չէր ու ոչ էլ մուրացիկ: Նա աղբարկղներից հավաքեց այն, ինչ դեն էին նետում անմիտ մարդիկ ու հիմա օդապարիկ էր սարքել, որը վերարկուի նման սև չէր, ուներ գույներ ու ավելին`
բարձրանում էր դեպի երկինք, դեպի նպատակը:
Սևազգեստ տղամարդը օդապարիկի մեջ էր:
Թամարա Ստեփանյան,10-3 դասարան
This comment has been removed by the author.
ReplyDeleteԹամ ջան հրաշալի ես գրել: Իրոք որ մարդու նպատակասլացությունը,հնարամտությունն ու ձգտումը առաջին հայացքից անհնարին թվացող բանը դարձնում են հնարավոր:
Delete