Tuesday, December 11, 2012

Անհատը



Ինչպե՞ս կմեկնաբանեմ այս նկարը: Իսկ դո՞ւ: Լավ, ես կսկսեմ, մինչև դու մտածես, հավաքես մտքերդ:
Այսպիսով՝ ես այս նկարը կվերնագրեի «Անհատը»: Տես, նա առանձնանում է բոլորից, իսկ եթե առանձնանում է, ուրեմն մենակ է: Նա ավելի զարգացած է, ավելի հասուն, ո՞վ գիտի՝ ինչքան դժվարությունների միջով է անցել մինչև էսպիսին դառնալը: Բայց մոտ է նրա վախճանը: Շուտով նրան կուլ կտա ինչ-որ մեկը, ով հաստատ միայն սեփական ստամոքսի մասին կմտածի: Պարզ էՆա էլ է նկարի երկրորդ պլանում գտնվողների, այնսինքն՝ միանմանների, հասարակության անդամ: Ես վերջացրի ու կարծում եմ՝ արդեն մտքերդ իմի ես բերել: Քո հերթն է, ասա՛:

Վիկա Մարկոսյան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic