Monday, January 21, 2013

Իշխանության մասին

Լիլիթ Աղաջանյան, 10-րդ դասարան

Ինչ՞ է իշխանությունը: Ինչո՞ւ համար է այն տրված: Կարծում եմ իշխանությունը հավասարության ամենամեծ չարիքն է; Այո… հենց իշխանությունն է խոչընդոտում նրան, որ շատերը հասնեն իրենց համար այդքան ցանկալի հավասարությանը: Հենց իշխանությունն է շերտավորում հասարակությունը, ստեղծում մարդկանց խավերը: Իսկ ինչու են մարդիկ ձգտում իշխանության, ինչն է դրա մեջ մարդկանց
բավականություն ու հաճույք տալիս: Շատերին դուր է գալիս իշխելը, հրամաններ տալը: Նման մարդիկ կարծում են, որ եթե դու չիշխես, ապա հաստատ քեզ կիշխեն: Սակայն ես այդպես չեմ մտածում: Կան մարդիկ, ովքեր չեն իշխում, բայց նաև չեն իշխվում, որովհետև ինքնուրույն են ու կայացած: Իմ կարծիքով, իշխանության կամ իշխելու ձգտում են այն մարդիկ, ովքեր փորձում են ինքնահաստատվել: Դա արդեն գալիս է մարդու տեսակից ու նաև նրա հոգեբանությունից:
Ֆրանսիացի Պիեռ Բուաստը ասում էր, որ իշխողի ուժը ոչ այլ ինչ է, քան ենթարկվողի թուլությունը: Այս մտքի հետ համաձայն եմ, որովհետև, իրոք, իշխանությունը ծնվում է մարդկային թուլությունից: Ոչ ոք չպետք է թույլ տա, որ իրեն իշխեն: Եվ ոչ էլ ինքը պետք է ձգտի իշխանության, քանի որ իշխանությունը աննկատ կերպով զրկում է մեզ բնածին արժանիքներից(Էդմունդ Բյորկ):
Իշխանությունը մարդուն կարող է ստիպել գոռոզանալ, մեծամտանալ, որովհետև իշխանությունն իր հետ բերում է նաև հոգեբանության ու մտածելակերպի փոփոխություն: Իսկ ո՞վ է տալիս իշխանությունը, ո՞վ է ստեղծում այն: Ըստ իս, մարդն ինքն է իր համար ստեղծում այդ իշխանությունը: Մնում է, որ դիմացինը թույլ չտա, որ իրեն իշխեն:
Իշխանությունը բոլոր ժամանակների ամենամեծ չարիքն է: Իշխանությունը եղել է, կա ու կլինի այնքան ժամանակ, մինչև որ շատերը ուժ ունենան այլոց հետ ապրել հավասար:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic