Monday, January 21, 2013

Ինչպիսին պետք է լինի իմ քաղաքը, որպեսզի ավելի գրավիչ լինի երիտասարդների համար

 Լիլիթ Աղաջանյան, 10-րդ դասարան

Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան: Քաղաքի բնակիչները կփաստեն, որ վերջին երկու տարիների ընթացքում այն ենթարկվել է որոշ բարեփոխումների: Այո, քաղաքը գեղեցկացնելու փորձեր իրոք որ արվում են: Ասենք Հյուսիսային պողոտայի կառուցումը, կանաչապատման փորձերը, քաղաքի կենտրոնում աղբարկղերի ավելացումը:
Իհարկե վատ է, որ այս բարեփոխումները միայն կենտրոնում են արվում, բայց լավ է, որ գոնե արվում են: Չնայած մյուս շրջաններում էլ կառուցվում են խաղահրապարակներ և այլն, և այլն:
Այլ հարց է, թե արդյոք այս ամենը գրավիչ է հայ երիտասարդի համար: Հայ երիտասարդների մեծամասնությունը այսօր ավելի ակտիվ հանգստի կողմնակից է, իսկ դա նրանց պատկերացնում են ակումբներ հաճախելով կամ զբոսանքի գնալով: Սրա համար կան բոլոր պայմանները: Հատկապես քաղաքի կենտրոնում կան մեծ թվով ակումբներ, որոնց այցելուները հաստատ քիչ չեն: Դե զբոսնել միշտ էլ կարելի է: Իսկ ինչո՞ւ հայ երիտասարդների մեծամասնությանը չեն հետաքրքրում ավելի պասիվ, բայց ավելի օգտակար հանգստի միջոցները, որոնց տված օգուտն ավելի մեծ կլինի: Այ օրինակ մայրաքաղաքում շատ չեն գրադարանները: Չնայած շատ են թատրոնները, խաղացանկն էլ բազմաժանր է: Բայց նկատվում է, որ երիտասարդներին դա քիչ է հետաքրքրում: Կինոթատրոն այցելողնների թիվը համեմատաբար մեծ է: Քաղաքային միջոցառումներով էլ հետաքրքրվում են, կազմակերպող չկա:
Չմոռանանք նաև ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների, կմա ինչպես նրանք հայտնի են՝ հաշմանդամների մասին: Թեքահարթակներ ոչ բոլոր տեղերում կան: Այսինքն այս երիտասարդը չի կարող առանց որևէ մեկի օգնության դուրս գալ, շրջել քաղաքով կամ թեկուզ մեխծ ցանկության դեպքում մասնակցել ինչ-որ միջոցառման:
Սրա լուծումը չգիտեմ՝ որտեղ կարելի է փնտրել: Մի գուցե կազմակերպվողմմիջոցառումների որակը պիտի ավելի բարձրացնել, մասշտաբները ընդլայնել, շատ տարածել հայտարարությունները միջոցառման որտեղ կայանալու մասին: Որովհետև հայ երիտասարդը միշտ էլ ուզում է լինել լավը, այլ հարց է, թե ինչ պայմաններ են ստեղծվում էդպիսին լինելու համար: Որովհետև երիտասարդներից շատերը չեն սիրում ինքնակրթությունը, կամ նախաձեռնող չեն: Նրանց պետք է սովորեցնել, ներգրավել միջոցառումներում: Ի վերջո պետք է մարդկանց դաստիարակել որպես քաղաքացի, իսկ դա, կարծում եմ, այդքան էլ հեշտ գործ չէ:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic