Wednesday, January 30, 2013

Հնդիկի վիշտը (Լուսաստղի որդին)


Մի անգամ թռչուններն ու գազանները հարցրեցին մի հնդիկ ացտեկի.
— Ինչո՞ւ ես այդքան տխուր։ Ի՞նչ ես ցանկանում։ Խնդրիր, քեզ ամեն ինչ կտանք։
Հնդիկն ասաց.
— Ուզում եմ երջանիկ լինել։
Բուն ասաց.
— Իսկ ի՞նչ է երջանկությունը։ Որևէ ուրիշ բան խնդրիր։
— Ուզում եմ գեղեցիկ լինել։
Բազեն ասաց.
— Ինձ նման գեղեցիկ կլինես։
— Ուզում եմ ուժեղ լինել։
Յագուարը ասաց.
— Ինձ պես ուժեղ կլինես։
— Ուզում եմ խորամանկ լինել։
Աղվեսը ասաց.
— Ինձ նման խորամանկ կլինես։
— Ուզում եմ ճարպկորեն բարձրանալ ծառերի վրա։
Սկյուռը ասաց.
— Ինձ նման ճարպիկ կլինես։
— Ուզում եմ մթության մեջ տեսնել։
Լուսանը ասաց.
— Ինձ նման սրատես կլինես։
— Ուզում եմ առանց հոգնելու քայլել։
Եղջերուն ասաց.
— Ինձ նման դիմացկուն կլինես։
— Ուզում եմ կանխագուշակել հեղեղները...
Սոխակը ասաց.
— Երգովս քեզ կզգուշացնեմ։
— Ուզում եմ ճանաչել բուժիչ խոտերը։
Օձը ասաց.
— Օ, ես կսովորեցնեմ քեզ, չէ որ ես բոլոր խոտերի հատկությունները գիտեմ։
Այդպես նա ստացավ ամենը, ինչ ցանկանում էր, բացի երջանկությունից
Բայց բուն ասաց.
— Շուտով հնդիկը շատ բան կիմանա ու կկարողանա։
Իսկ Չաչալակա թռչունը ճչաց.
— Եվ այն ժամանակ նա այլևս չի տխրի։

Աղբյուրը՝  Հնդիկի վիշտը (Լուսաստղի որդին)


0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic