Saturday, May 17, 2014

Հարկային համակարգը Հայաստանում 16 դարում: «Բեյթ-ուլ-մալ»- ի համակարգ:

Հայկական ծագումնաբանության մեջ «Հարկ» բառացի նշանակում է  «հնազանդեցնելծառայության բերել»:Դրա գործածության մասին հիշատակություններ կան ինչպես  «Մակաբայեցւոց»  գրքում, այնպես էլ հրեական Թալմուդի տվյալների մեջ :Իսկ աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ «հարկ» բառը նշվել է որպես ընդհանուր նշանակության հասկացություն

Հայ մատենագրության մեջ հայտնի է նաեւ այն տեսակետը, որ «հարկ» բառի ծագմանը մոտ են մ. թ. I դարում Իրաքում գործածված  «քարգան» (գլխահարկ) և  «տասկան» (հողահարկ) հասկացությունները, որոնց բովանդակային իմաստըհամապատասխանում էր նաև իրանական  «խարագ»,  արաբական  «խարաջ», վրացական  «խարկի»  բառերին: Տվյալ հիշատակությունները, հարևան երկրներում իրականացվող գործընթացները ,այն փաստը,որ հարկը պետության համար տնտեսական հարաբերությունները կարգավորող կարեւոր հանգամանք է,պետական գանձարանի հարստացման հիմնական աղբյուր եւ հասարակական հարաբերությունների կարգավորման միջոց, վկայում են,որ հարկային համակարգը պետք է որ գոյություն ունենար Հայաստանում ևս:
Հարկային համակարգի ձևավորման գործընթացը Հայաստանում պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ փուլերի
1)  հարկերի ծագման վաղ ժամանակաշրջան  (մ. թ. ա. IX դ. – մ. թ. II դ.),
2) հարկային համակարգը ավատատիրական  (ֆեոդալականհարաբերությունների ձևավորման ժամանակաշրջանում (III–IX դդ.),
3) հարկային քաղաքականությունը Բագրատունիների թագավորության  ժամանակաշրջանում (IX–XI  դդ.), 
4)  հարկերն ու հարկահանման ձևերը օտարերկրյա տիրապետության ժամանակաշրջանում (XI դ. – XIX դարասկիզբ),
 5) հարկման գործընթացի վիճակն ու զարգացումը Երևանի նահանգում և Արևմտյան Հայաստանում (XIX դ. – XX դարասկիզբ),
6) Հայաստանի առաջին հանրապետության հարկային համակարգը
7)  հարկային համակարգի ձևավորումն ու զարգացումը խորհրդային տարիներին
 (1920–1991 թթ.),
8) Հայաստանի երրորդ հանրապետության հարկային համակարգը:
Այժմ փոքրիկ պատմական ակնարկ կատարենք դեպի 16-րդ դարի Հայաստանի հարկային համակագ,փորձելով մանրադիտակի տակ առնել դրա առավելություններն ու թերությունները:
XVI–XVIII դդ. թուրքական և պարսկական տիրապետությունների ժամանա-կաշրջանում, Հայաստանում հարկերն ու տուրքերը գանձվում էին նահանգայինև կենտրոնական հարկային մատյաններում նախապես գոյություն ունեցող տվյալների հիման վրա: Մասնավորապես, նման ցուցանիշներ էին համարվում տվյալ վայրերում կատարված շինարարական և ոռոգման աշխատանքներն ու բնակչության թվի աճըՀողի օգտագործման համար գանձվող հարկը հողային ռենտան էր, որը միա-ժամանակ կոչվում էր «բահրե» կամ «բահրաչե»: Այն գանձվում էր բնամթերքով և դասակարգվում՝ պետական կամ  «բահրաչե-յե դիվանի»  և կալվածատիրական կամ  «բահրաչե-յե մալիքանե»  հարկատեսակների: Բնականաբարհարկման աղբյուրի նման դասակարգումը պայմանավորված էր հողի պետական կամ հողատիրոջ սեփականության իրավունքով այն օգտագործելու հանգամանքով
Միաժամանակ հարկային պարտավորությունների չկատարելու դեպքում սահմանվել էր պատասխանատվություն, որն ուղղակի կրում էր գյուղական համայնքըՆախ՝ հարկման գործընթացը սկսվում էր գյուղում չափահաս, աշխատունակ տղամարդկանց հաշվառմամբ ու ցուցակագրմամբորից հետո հաշվարկվում էր գանձվող հարկերի հանրագումարը և արձանագրվում հարկային մատյաններումԱյնուհետև՝ յուրաքանչյուր գյուղի համար միանվագ սահմանվում էր գանձվող հարկի գումարը՝ դրամով արտահայտված: Ապա այդ ընդհանուր գումարի տակ նշվում էր, թե դրանից որքանն է կանխիկ դրամով հատուցվելու և որքանը՝ բնամթերքով: Իսկ հետագայում հարկերի այդ ընդհանուր գումարը բաշխվում էր առանձին տնտեսությունների վրա, որ կոչվում էր  «թովջիհ»: Սակայն յուրաքանչյուր տնտեսության հարկային պարտավորությունների կատարման համար պատասխանատվությունը դրվում էր արդեն տվյալ գյուղի ամբողջ համայնքի վրա
Բացի թվարկված հարկերիցուսումնասիրվող ժամանակահատվածում Հայաստանի տարածքում օտար նվաճողների կողմից զանազան առիթներով սահմանվում էին այլ հարկատեսակներմասնավորապես՝
ա) «մալ»  կամ  «մալիյյե» հարկըորը գանձվում էր եկամտաբեր բոլոր տեսակի սեփականատիրականգույքից (այգիներ, բանջարանոցներ և այլն),
 բ) «չոբանբեկի» հարկը, որը կանխիկդրամով գանձվում էր մանր եղջերավոր անասունների դիմաց,
գ) «ջիզյա» էր կոչվում այլակրոնության հարկը կամ գլխահարկը, որը գանձվում էր յուրաքանչյուր չափահաս քրիստոնյա տղամարդուց,
դ) «բիգար»՝ պարտադիր աշխատանքային պարհակության կատարումն էր ռազմական նշանակության օբյեկտների կառուցման մասով,
ե) «սուրսաթներ» էր կոչվում այն հարկը, որը դրվում էր բնակչության վրա ռազմական արշավանքների ժամանակ և, որը հատուցվում էր բացառապես հացահատիկով և այլ մթերքներով
զ) «խիդմաթանե»  հարկըորը գանձվում էր իբրև վարձատրություն այն ծառայության դիմաց, երբ հարկահանները զանազան առիթներով գալիս էին գյուղ և զբաղվում հարկերի ճշտման և գանձման գործերով
է) «փիշքաշ»  հարկըորը ազգաբնակչությունից գանձվում էր որոշակի նվերների տեսքով
 և մի շարք այլ հարկատեսակներ:
Ընդ որում, հիշյալ հարկատեսակների թիվը երբեմն գերազանցել էր երեք տասնյակը: Իսկ եթե դրանց ավելացվեն համայնքի ներսում գյուղական ավագների, քեդխուդաներիմելիքներիինչպես նաև եկեղեցու կողմից սահմանված հարկերն ու տուրքերըապա հարկերի ընդհանուր թվաքանակը գերազանցում էր հիսունը: Հարկային դաժան ճնշումների էին ենթարկվում Արևմտյան Հայաստանի հայերը Օսմանյան կայսրության տիրապետության ներքոԸնդ որում,հարկման գործընթացում մոտեցումները տարաբնույթ էին: Այսպես՝ հարկեր սահմանվում էին մի կողմից շարիաթի, իսկ մյուս կողմից՝ սովորույթների վրա հիմնված: Անհրաժեշտ է նկատել, որ տվյալ ժամանակաշրջանում կիրառվող հարկատեսակները նույնպես բազմաթիվ էին ու գերազանցում էին ութսունըև դրանց հիմքում դարձյալ ընկած էին աշխատավճարայինբնավճարային ու դրամավճարային ձևերը: Արևմտյան Հայաստանի բնակչության համար հատկապես ծանր հարկատեսակ էին գլխահարկը, «ուշրը»  կամ  «աշարը» (բնատուրքը), «խարաջը», որը գանձվում էր ոչ մահմեդական ազգաբնակչությունից, «բահրան» (հողային ռենտան), «ռեսմի բաղ» (այգու հարկը), «ռեսմի բոստան» (բանջարանոցի հարկը), «ռեսմի արուս» (ամուսնության հարկը) և այլն:
Արեւելյան Հայաստանում 15-16 դարերում գյուղերի մեծ մասը գտնվում էին «Բեյթ-ուլ-մալի» հսկողության ներքո:
Բեյթ-ուլ-մալ» -ի ինստիտուտը սկզբնավորվել է արաբական տիրապետության շրջանում, հետագայում զարգացում ապրել իսլամադավան մյուս տիրապետությունների պայմաններում: Այն ենթադրում էր գրավված ավարի հենց տեղում բաշխումը ներկա զինվորական անձնակազմի միջև, իսկ հիմնական մասը ուղարկվում էր «մուսուլմանական համայնքի գանձարան» Շարիաթի դոգմաների համաձայն այն հողերը, որոնք պատկանում էին մահմեդական իշխողների հակառակորդներին, ինչպես նաև այն տիրույթները, որոնց մահացած տերերը ժառանգներ չունեին, բռնագրավվում էին մահմեդական «համայնքի» օգտին և ներմուծվում «Բեյթ-ուլ-մալ»-ի կալվածքների շարքը: Հետագայում գրաված տարածքներում արաբները, վերջ դնելով բյուզանդական և պարսկական պետական համակարգին և ամրապնդելով սեփական քաղաքական դիրքերը, ստեղծեցին առավել բարդ հարկային համակարգ: Աստիճանաբար «Բեյթ-ուլ-մալ»-ի լիազորության շրջանակներից դուրս եկավ պետական հարկերի հավաքման և կարգավորման իրավունքը՝ սահմանափակվելով միայն կրոնական հարկերի տնօրինմամբ: Վկայություններ կան այն մասին, որ յուրաքանչյուր վիլայեթում առկա էին «Բեյթ-ուլ-մալ»-ի «մութասարիֆներ»-ը, որոնք զբաղվում էին հոգևոր հարկերի հավաքմամբ, ինչպես նաև այն հողերի բռնագրավմամբ, որոնք ժառանգներ չունեին: Այսպես կոչված «բեյթուլմալիները» զբաղվում էին ժառանգ չունեցող մահացած մարդկանց ունեցվածքի գրանցմամբ և բռնագրավմամբ:
Ձեռագիր հիշատակարաններում հանդիպում են տվյալներ, որոնց համաձայն բեյթ-ուլ-մալի կողմից բռնագրավվել են նաև հայ հողատերերի տիրույթները:
Շարիաթի համաձայն «Բեյթ-ուլ-մալ»- ի գանձարանում հավաքված միջոցները պատկանում էին այդ ժամանակի իմամին և դրանք պետք է օգտագործվեին բարեգործական նպատակներով, սակայն Արևելյան Հայաստանում այս համակարգը վերածվեց տնտեսական ճնշման, ֆեոդալական դասի վերացմանը ուղղված գործիքի: Գրավված հողերի նկատմամբ սեփականատիրական իրավունքի առկայությունը բնորոշ էր ոչ միայն շարիաթին, այլև ավատատիրությանը: Հայաստանում ևս առկա էր այդ:Հաճախ տեղի էին ունենում նաև միջֆեոդալական բախումներ հողերի համար: Սակայն զենքի միջոցով այս կամ այն կալվածքը գրավելուց հետո անհրաժեշտ էր, որ թագավորը հատուկ հրամանով հաստատեր այդ, քանզի թագավորը պետական իշխանության կրողն էր և այդ պետության սահմաններում գտնվող բոլոր հողերի գլխավոր սեփականատերը:
Օտար նվաճումների և հալածանքների խստացման պայմաններում ծավալվեց խոշոր հայ ֆեոդալական դասի ունեզրկման և չեզոքացման գործընթացը,որի իրագործումը իրականացվում էր «Բեյթ-ուլ-մալ»-ի համակարգի միջոցով, որի կողմից իրականացվող ստուգումների ժամանակ նրանց պատկանող հողերը հայտարարվում էին «Բեյթ-ուլ-մալ» -ի սեփականություն, իսկ հետո դրանք վաճառքի էին հանվում: Դրանք սովորաբար գնվում էին երկրում հաստատված քոչվոր մահմեդական ցեղերի առաջնորդների կողմից և համարվում նրանց մուլքը: Այս պայմաններում հայ ֆեոդալները իրենց հողերը նվիրում էին այս կամ այն եկեղեցուն՝ որպես վակֆ՝( տերմինը ունի արաբական ծագում, որը բառացիորեն նշանակում է՝ կանգ առնել, դառնալ անձեռնմխելի: Խոսքը վերաբերվում է այն ունեցվածքին, որը որպես պարգև տրվում էր այս կամ կրոնական հաստատությանը և օտարման ենթակա չէր[:Վակֆը հաստատող փաստաթղթերը բաժանվում էին երկու մասի ՝կաբալե և վակֆնամե: Առաջին մասում նշվում էր մուլքի գնման մասին, իսկ երկրորդում՝ այն նվիրատվության ենթարկելու մասին: Այսինքն նվիրատվություն կատարողը նախ հանդես էր գալիս որպես մուլքի գնորդ՝ վճարելով դրամ դրա դիմաց դարձնում էր իր սեփականությունը և միայն իրավաբանորեն իր իրավունքները հաստատելուց հետո այն որպես վակֆ նվիրում որևէ կրոնական հաստատության: Վակֆը այլև հնարավոր չէր հետ վերցնել կամ օտարել, վաճառել: Միայն ծայրահեղ դեպքերում վարձակալման տալ կարճ ժամանակով: Նմանատիպ արգելքները վակֆի վրա տարածվում էին դեռևս 13-րդ դարից և դրանից առաջ: Վակուֆային հողատիրությունը համարվում էր ամենաամուր իրավական հիմք ունեցողը: Արևելյան Հայաստանի պայմաններում վակֆը միջոց էր հողային սեփականության ամբողջականությունը պահպանելու համար) և փորձում ինչ որ ձևով պահպանել այն: Ըստ պահպանված ձեռագրերի 15-րդ դարի 80-ական թվականներին սաստկանում են հալածանքները հայ ֆեոդալների նկատմամբ, տեղի է ունեցել նրանց բռնի մահմեդականացում: Բռնի մահմեդականցման ենթարկվող հայ ֆեոդալների վերջին այդ ներկայացուցիչները կոչվում էին «ազատորդի»:

 Հարկային նման համակարգը իր բռնի ու դաժան հետևանքները թողեց Հայաստանի տնտեսության վրա հանգեցնելով ոչ միայն հայ ժողովրդի կողոպուտին ու հարստահարմանը, այլև ուղղակի նրան մատնեց կատարյալ թշվառության: Եվ պատահական չէ թուրք գրող Կոչիբեյի ուղերձը սուլթան Մուրադ IV-ինորում ասված է. «...կարճ ասած, այդպիսի կեղեքումներ և հարստահարություններ դեռ չէին կատարվել ոչ մի երկրում, ոչ մի պետության մեջ... անհավատությունից աշխարհ չի կործանվիայլ կանգուն կմնա իր տեղումիսկ հալածանքներով՝ չի մնա»:  Ըստ էության, այս հարկերը հայ ժողովրդին հասցրին ծայրաստիճան աղքատությանԱյս առումով թուրք պատմագիր ՄՍելանիկին գրել էոր  «արտակարգ հարկերը հպատակ ժողովրդին հասցրին այն բանին, որ նրա համար զզվելի դարձավ այս աշխարհը և այն ամենը, ինչ գտնվում է այստեղ»:

Աղբյուրը՝tamlime.wordpress.com

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic