Monday, November 11, 2013

Իմ երազանքների քաղաքը

Ներկայացնում է Մերի Թելունցը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Եթե հնարավորություն ունենայի ստեղծել իմ երազանքների քաղաքը, այն կկառուցեի հետևյալ սկզբունքով: Նախ, քաղաքը բաժանված կլիներ երեք մասի. առաջինում մարդիկ կապրեին, երկրորդում` կաշխատեին, իսկ երրորդում կկազմակերպեին իրենց ժամանցը: Քաղաքի առաջին մասում, որտեղ կգտնվեր բնակավայրը, կլինեին նաև դպրոցներն ու մանկապարտեզները, խանութները, շուկաները, մանկական զվարժանքի վայրերը, ինչպես նաև զբոսայգիներ տարեցների ու երեխաների համար: Զբոսայգիներում լողավազաններ, ատրակցիոններ կլինեին, շատ կլինեին կանաչ տարածքները, իսկ կեսգիշերից հետ թաղամասը բացարձակապես լուռ կլիներ: Ամեն ինչ հարմարացված կլիներ բնակիչներին ու նրանց հանգստի ապահովմանը: Քաղաքի երկրորդ մասում կլինեին
գործարանները, բանկերը, աշխատանքային գրասենյակները, մի խոսքով տարածքը աշխատող մարդկանց տրամադրության տակ կլիներ: Երրորդ մասը հարմարացված կլիներ երիտասարդներին, նրանց ժամանցի կազմակերպմանը: Այնտեղ կգտնվեին ժամանցի վայրերը` ակումբները, սրճարանները, ռեստորանները, կինոթատրոններն ու թատրոնները, տարբեր զբոսայգիներ կլինեն` կանաչապատ տարածքներով: Այն բաց ու ազատ կլինի ցանկացած ժամի: Իմ երազանքների քաղաքում կգերակշռեր ստորգետնյա տրանսպորտը քանի որ այն ավելի հարմար է, ու չի աղտոտում բնությունը, իսկ վերգետնյա տրանսպորտում` էլեկտրական տրանսպորտը: Փողոցները կլինեին ավելի լայն, այդպես կազատվեինք խցանումներից: Քաղաքում լուսավորությունը շատ շքեղ կլիներ, կանգառներում կտեղադրեի հովացուցիչ և տաքացուցիչ համակարգեր: Քաղաքային տրանսպորտում կբացառեի խայտաբղետ գովազդային պաստառները, բոլոր ավտոբուսները միանման և երկհարկանի կլինեին, ապահովված անլար համացանցով: Այգիները լի կլինեին դեկորատիվ բույսերով, որոնց աճեցման համար կստեղծեի հատուկ պայմաններ: Բնակելի շենքերը կլինեին ոչ բարձրահարկ, փոխարենը բարձրահարկ կլինեին հասարակական շինությունները: Բնակելի թաղամասերը կբաժաանեի առանձին գույների, և ամեն մի տարածք կունենար իր գույնը, գույները կլինեին վառ, ու քաղաքին լավ տրամադրություն կհաղորդեին: Հասարակական շինությունները նունպես կունենաին իրենց գույնը, բայց կլինեին ավելի գործնական գույների մեջ, օրինակ մոխրագույնը, կաթնագույն կամ դարչնագույնը: Եվ ամենակրևորը` իմ քաղաքը կլիներ շատ կանաչապատ և մաքուր: Կարծում եմ ես կկարողայի այնպես անել, որ իմ քաղաքացիներին սիրել իրենց քաղաքը ու նրա լիրաժեք տերը զգային, այդժամ հաստատ պարտավորված կզգային խնամել ու ավելի շենացնել քաղաքը, որովհետև կսիրեր ու կնվիրվեր նրան:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic