Tuesday, November 26, 2013

Մեր հասարակության խնդիրների շուրջ

Ներկայացնում է Եվա Մարկոսյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Կարծում եմ, որ մեր հասարակության գլխավոր խնդիրներից մեկը այն է, որ մենք համախմբված, միասնական չենք, այսինքն` չունենք «ազգ» հասկացությունը: «Ազգը պատմականորեն կազմավորված կայուն ընդհանրություն է՝ լեզվի, տարածաշրջանի, տնտեսական կյանքի և հոգեկան կառուցվածքի, որն արտահայտվում է մշակութային ընդհանրությամբ:» Հիմա բոլորը մտածում են իրանց սեփական «ես»-ի մասին, ոչ ոք չի մտածում, թե ինչ անի, որ հայ ժողովուրդը ինչ-որ բանով լավանա, զարգանա: Ոչ ոք ասելով՝ ի նկատի չունեմ, հենց բառիս բուն իմաստով, անշուշտ կլինեն մարդիկ, որ ինչ-որ բաներ կձեռնարկեն և, ինչու չէ, նաև կիրականացնեն, բայց նման մարդիկ երևի 1% էլ չեն կազմում: Կան մարդիկ, որոնք ձևացնում են, որ իրենց ժողովրդի համար ինչ-որ բան են անում, բայց իրականում նրանց համար կարևոր է իրենց շահը. եթե այդ գործի համար ինչ-որ բան են ներդնում, անպայման սպասում են, որ դրա տասնապատիկը հետ կստանան: Այս ամենի մեղավորը կարծում եմ, որ կառավարությունն է, որը նույնպես «բիզնես»-ի կյանք է վարում: Չեմ կարծում, որ դա ճիշտ է, հակառակը՝ կառավարությունը պետք է շահագրգռված լինի, որ ժողովուրդն առաջընթաց ապրի: Իսկ ի՞նչ է անում այժմյան կառավարությունը: Նախքան ընտրությունները կաշառքի միջոցով մարդկանց ստիպում են, որ ընտրեն այսինչ մարդուն: Այդ իսկ կերպով դիմացինի կամքին հակառակ որոշումներ են կայացնում և, ի վերջո, ընտրվում է իրենց ուզած թեկնածուն: Դրան հետևում է այն, որ արդեն պարզ է դառնում, որ կառավարելու ժամանակ անելու են այն, ինչ ուզեն: Դա արդեն ազգ չլինելու հիմանական պատճառը կարող է լինել, ոչ թե կարող է, այլ, իմ կարծիքով, այդպես էլ կա: Մեծ խնդիր է նաև կաշառակերությունը, ճիշտ է, սա նույնպես բոլորին չի վերաբերում, բայց եթե հասարակության մեծ մասն այդպիսին է, ապա արդեն դա էլ է դառնում հասարակությանը բնութագրող տարերից մեկը:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic