Sunday, November 17, 2013

Դիարբեքիրում անցկացվում են հայերենի ուսուցման դասընթացներ

Դիարբեքիրում արդեն 2 տարի է, ինչ անցկացվում են հայերենի լեզվի ուսուցման դասընթացներ: Ըստ թուրքական «T24» լրատվական կայքի` դասընթացը կազմակերպվել է Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանի կողմից: Մինչ այս պահը դասընթացն ավարտել է 67 հոգի:
Դասընթացի մասնակիցներից մեկը`արմատներով հայ Գոֆուր Թուրքայը, ասել է. «Մինչև այժմ տարբեր պատճառներով չենք կարողացել մեր մայրենի լեզուն սովորել, սակայն ցանկությունը միշտ եղել է: Մեր ցանկության մասին հայտնեցինք քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշին, և նա մեր առաջարկը ուրախությամբ ընդունեց: Երեխաներս էլ մեծ ոգևորությամբ են սովորում իրենց մայրենի լեզուն: Հայ եմ և իմ մայրենի լեզվով, ավանդույթներով, մշակույթով չեմ կարողացել ապրել: 3 սերունդ հետո վերջապես հնարավորություն ունեմ լեզուս սովորելու և սա մեծ երջանկություն է»:
Դասընթացի մեկ այլ մասնակից էլ ասել է, որ լեզուն սովորելիս սկզբնական շրջանում դժվարացել է, սակայն ներկայումս նույնիսկ ստորագրելիս հայերեն է ստորագրում:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic