«Հեռադիտակ» ուսումնական բլոգը մեկ տարեկան է:
Առանձնապես չէի հավատա եթե թողարկված նյութերի ամսաթիվը չնայեի:
Ուրեմն՝ մեկ տարի է ինչ գոյություն ունի «Հեռադիտակ» ուսումնական բլոգ: Մեկ տարի է, ինչ այստեղ տեղ են գտնում ամեն ինչի մասին սովորողների մտորումները, ընթերցելու համար հետաքրքիր, արժեքավոր նյութեր:
Կարծում եմ՝ ինչ-որ չափով կարողացել ենք հետաքրքիր, սպասված, ուսուցողական դարձնել բլոգը:
Եթե կարողացել եք ինչ-որ բան սովորել «Հեռադիտակի» որևէ նյութից, ապա (խմբագրակազմի անունից կարող եմ ասել) բլոգը ծառայում է իր նպատակին, գործն էլ հաջողված է:
Մի քիչ խմբագրակազմի մասին:Սկզբում չորսով էինք` ես, Թամարան, ընկեր Արտակն ու ընկեր Հասմիկը: Վերջին ամիսների ընթացքում ավելացել ենք:
Մենք ունենք խնդիրներ, որոնք երբեք չեն լուծվելու: Դրանցից են, օրինակ, իմ ու Թամարայի ծուլությունը, բլոգի դիզայնի լավ ու վատ լինելը և այլն:
Բլոգի անվան մասին:
Երկու նախնական տարբերակ էինք որոշել՝ հեռադիտակ կամ մանրադիտակ: Արդյունքում... Արդեն գիտեք՝ որը ընտրեցինք:
Ու վերջում.
Պատրաստվում ենք շարունակել այնպես, ինչպես սկսել էինք: Նոր նյութեր, գաղափարներ, նախագծեր և այլն:
Ձեզ մնում է կամ միանալ մեզ, կամ սպասել նոր նախագծերի:
Ծնունդդ շնորհավոր, «Հեռադիտակ», խոստանում եմ քեզ հաճախ թարմացնել:
Վիկա Մարկոսյան
Browse » Home
Շնորհավոր ծնունդդ, «Հեռադիտակ»
ReplyDeleteՇնորհավոր, շատ լավն էիք առաջին տարվա ընթացքում: Նորանոր հաջողություններ եմ մաղթում, հավատարիմ ընթերցողներ, անկեղծ խոսքի քաջություն...
ReplyDelete