Friday, December 20, 2013

Թուրքիայում հայկական դպրոցներում քննությունները մայրենի լեզվով հանձնելու պահանջը մերժվել է

Թուրքիայում ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների ներկայացուցիչները, հանդիպելով Ազգային կրթության նախարարության ներկայացուցիչների հետ, ներկայացրել իրենց անհանգստացնող հարցերը:
Թուրքական «Միլլիյեթ» թերթը տեղեկացնում է, որ հայկական և հունական դպրոցների տնօրենները պահանջելեն թույլ տալ իրենց սաներին դպրոցական ավարտական քննությունները հանձնել մայրենի լեզվով` համապատասխանաբար հայերենով ու հունարենով:

Նախարարության ներկայացուցիչները ասել են, որ այս տարի այլևս ոչ մի փոփոխություն անել չեն կարող,իսկ գալիք տարում էլ պահանջը կբավարարվի, եթե այդ հարցի վերաբերյալ լինի նախարարի որոշումը:

Տնօրենները, նշելով, որ դպրոցները դրամական աջակցության կարիք ունեն, պահանջել են դպրոցներին հատկացնել որոշակի բյուջե: Սակայն այս պահանջը նույնպես մերժվել է: Նախարարության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ներկայումս նախարարությունը նման հատկացումներ չի նախատեսում

Ըստ աղբյուրի` Ստամբուլում կան ազգային փոքրամասնություններին պատկանող 22 դպրոցներ, որոնցում սովորում են 3 հազար հայ և մոտ 350 հույն աշակերտներ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic