Tuesday, December 10, 2013

Առակներ

 Թարգմանություն ռուսերենից 
Ներկայացնում է Դավիթ Կիրակոսյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:                                                                 


Հրաշագործը ամբողջ աշխարհում խաղաղություն է ստեղծում


Մի անգամ Երկրի խաղաղասեր բնակիչները խնդրեցին մի շատ հզոր հրաշագործի դադարեցնել մոլորակի բոլոր պատերազմներն ու արյունահեղությունները:

-Դա շատ հեշտ է, ասաց նա, -ես կոչնչացնեմ Երկրի բոլոր զենքերը, և ոչ ոք այլևս չի կարողանա պատերազմել:
-Հիանալի է, -բացականչեցին մարդիկ:
Կախարդական փայտիկի մի շարժում, և գործը արված է:
Երեք օր երկրագնդի վրա խաղաղություն էր տիրում, մինչդեռ այն մարդիկ, ովքեր պատերազմելու հակում ունեին, փնտրում էին և չէին գտնում իրենց զենքը: Հասկանալով, որ ընդմիշտ կորցրել են դրանք, նրանք մատղաշ ծառերից նիզակներ պատրաստեցին և վերսկսեցին իրենց պատեզամները:
Երբ այդ տխուր լուրը հասավ հրաշագործին, նա ասաց.
-Մի՛ անհանգստացեք, ես կոչնչացնեմ բոլոր մատղաշ ծառերը և այդ կռվարարները այլև չեն կարողանա կռվել:
Մի քանի օր ապարդյուն փնտրտուքից հետո ռազմատենչ մարդիկ սկսեցին կոտրել հսկա ծառերը, դրանցից մականներ պատրաստել և կրկին վերսկսեցին արյունահեղությունը:
Հրաշագործը ոչնչացրեց բոլոր մեծ ծառերը: Մարդիկ դանակներ և թրեր պատրաստեցին մետաղից: Նա ոչնչացրեց երկրագնդի ամբողջ մետաղը: Մարդիկ պարսատիկներ պատրաստեցին և սկսեցին իրար վրա քարեր նետել: Հրաշագործը ստիպված էր ոչնչացնել նաև քարերը:
Եվ ահա, տագնապեցին անգամ խաղաղասերները. չէ՞ որ անհայտացան ծառերը, քարերը, մետաղները: Ինչպե՞ս ապրել, ի՞նչ ուտել: Շուտով ընդհանրապես որևէ կենդանություն չի լինի, մարդիկ կմահանան անգամ չպատերազմելով:
Հրաշագործը տարակուսած էր.
-Անգամ չգիտեմ, թե ինչ եմ անելու: Ես կոչնչացնեի ամբողջ մարդկությունը, սակայն դա դեռ իմ ուժերից վեր է:
Խաղաղասերները տխրեցին` չիմանալով, թե ինչ անեն: Եվ ահա, հրաշագործին մի խելացի երեխա դիմեց.
-Ես գիտեմ, թե դու ինչ պիտի անես: Թող մարդիկ զգան, թե ինչպես են ուրիշները ընկալում իրենց արարքները: Եթե մեկը ուրիշին ցավ է պատճառում, թող ինքն էլ նման ցավ զգա, իսկ եթե ուրախություն, ապա ինքն էլ ուրախանա: Այդ դեպքում, հնարավոր է, որ ոչ ոք ուրիշին ցավ չպատճառի, քանի որ ինքն էլ նույն բանը կզգա, և կդադարի:
Բոլորն զգացին մանուկի խոսքերի վեհությունը, իսկ հրաշագործը ի կատար ածեց նրա գաղափարը: Նա վերադարձրեց բոլոր ծառերը, մետաղները, քարերը և անգամ զենքերը, որոնք մարդիկ վերափոխեցին աշխատանքային գործիքների:
Այդ օրվանից ամբողջ երկրագնդի վրա ոչ ոք իր հարևանին ցավ չէր պատճառում, քանի որ ինքը ցավ էր զգում: Ընդհակառակը, մարդիկ սկսեցին օգնել իրար, քանի որ նրանց դուր էր գալիս այն ուրախության զգացումը, որը իրենք այդ դեպքում զգում էին: Եվ սկսեցին իրենք ապրել ուրախության և ներդաշնակության մեջ:

Աղբյուրը. http://pritchi.ru/id_2877


Մեծ տղան գնացքում

Տարեց տղամարդը մի մեծ տղայի հետ մտավ գնացքի վագոն, և նրանք զբաղեցրին իրենց տեղերը: Երիտասարդ տղան նստեց պատուհանի մոտ: Հենց որ գնացքը շարժվեց, նա ձեռքը պատուհանից դուրս հանեց և հիացած բացականչեց.
-Հայրի՛կ, տես, բոլոր ծառերը հետ են գնում:
Տարեց մարդը ժպտաց: Երիտասարդ տղայի կողքին մի ամուսնացած զույգ էր նստած: Նրանք մի փոքր զարմացած էին, թե ինչպես է այս մեծ տղան իրեն փոքրի նման պահում:
Հանկարծ երիտասարդը նորից հիացած բացականչեց.
-Հայրի՛կ, տեսնո՞ւմ ես` լիճ ու կենդանիներ… Ամպերը գնացքի հետ միասին են գնում:
Զույգը շփոթված հետևում էր երիտասարդի տարօրինակ պահվածքին, որը կարծես հոր համար զարմանալի չէր:
Անձրև եկավ և կաթիլները ընկան տղայի ձեռքին: Նա կրկին ուրախությամբ լցվեց և փակեց աչքերը: Այնուհետև բացականչեց.
-Հայրի՛կ, անձրև է գալիս, ջուրը դիպչում է ինձ: Տեսնո՞ւմ ես, հայրի՛կ:
Չզսպելով այլևս իրենց, կողքի զույգը հարցրեց տարեց մարդուն.
-Ինչո՞ւ ձեր որդուն չեք տանում որևէ կլինիկա՝ կոնսուլտացիայի:
-Մենք հենց նոր կլինիկայից ենք դուրս գրվել,- պատասխանեց տարեց մարդը: - Իմ որդին այսօր առաջին անգամ տեսողություն է ձեռք բերել:

Աղբյուրը. http://pritchi.ru/id_5703

Գործարարը և Ձկնորսը

Օրերից մի օր մի գործարար կանգնած էր մի գյուղակի ալեհերձի վրա և հետևում էր, թե ինչպես մի ձկնորս իր խղճուկ նավակում նստած, բռնեց մի մեծ թունա: Գործարարը շնորհավորեց ձկնորսին հաջողության կապակցությամբ և հարցրեց, թե որքան ժամանակ է հարկավոր նման ձուկ որսալու համար:
- Ամենաշատը մի քանի ժամ, – պատասխանեց ձկնորսը:
- Իսկ ինչու՞ ավելի երկար ժամանակ ծովում չմնացիր, որ ավելի շատ ձուկ որսայիր:
- Մեկ ձուկը բավական է, որ իմ ընտանիքը ապրի վաղվա օրը, – պատասխանեց ձկնորսը:
- Իսկ ինչպե՞ս ես անցկացնում օրվա մնացած ժամանակը, – չէր դադարում իր հարցուփորձը գործարարը:
- Քնում եմ մինչև ճաշը, այնուհետև մի երկու ժամ ձուկ եմ որսում, հետո խաղում եմ երեխաներիս հետ: Այդ ամենից հետո կնոջս հետ մեզ համար հետճաշյա հանգիստ ենք կազմակերպում, գնում եմ գյուղով զբոսնելու, իսկ երեկոյան ընկերներիս հետ գինի եմ խմում և կիթառ նվագում: Ինչպես տեսնում ես, վայելում եմ կյանքս, – բացատրեց ձկնորսը:
- Ես Հարվարդի շրջանավարտ եմ, – ասաց գործարարը,- ես կօգնեմ քեզ, դու ամեն ինչ սխալ ես անում. դու պետք է ամբողջ օրը ձուկ որսաս, ապա գնես ավելի մեծ նավակ:
- Իսկ հետո ի՞նչ, – հարցրեց ձկնորսը:
- Հետո դու կկարողանաս ավելի շատ ձուկ որսալ և ձեռք կբերես մի քանի նավակ, նույնիսկ նավ և մի գեղեցիկ օր, անգամ նավատորմ կունենաս:
- Իսկ հետո՞:
-Հետո դու այլևս չես վաճառի ձուկդ միջնորդին, այլ ինքդ կհանձնես գործարան և եկամուտդ ավելացնելով՝ կբացես քո գործարանը:
- Իսկ հետո՞:
- Հետո դու կհեռանաս այս խուլ գյուղից և կտեղափոխվես մի մեծ քաղաք և, միգուցե, մի օր դու կկարողանաս բացել մի հսկայական գրասենյակ և դրա տնօրենը լինել:
- Ի՞սկ որքան ժամանակ է այդ ամենի համար հարկավոր:
- 15-20 տարի:
- Իսկ ի՞նչ կլինի հետո:
- Իսկ հետո,- ծիծաղելով պատասխանեց գործարարը,- կլինի ամենահաճելին. դու կկարողանաս վաճառել քո ընկերությունը մի քանի միլիոնով և հարստանալ:
- Իսկ հետո՞:
- Հետո դու կարող ես թողնել աշխատանքը, տեղափոխվել մի փոքրիկ գյուղ, քնել մինչև ճաշը, այնուհետև մի երկու ժամ ձուկ որսալ, հետո խաղալ երեխաներիդ հետ: Այդ ամենից հետո կնոջդ հետ հետճաշյա հանգիստ կազմակերպել, գնալ գյուղ՝ զբոսնելու, իսկ երեկոյան ընկերներիդ հետ գինի խմել և կիթառ նվագել…

Աղբյուրը. http://pritchi.ru/id_1179

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic