Տարիներ առաջ, երբ ընկերոջս խորհրդով
կարդացի Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ը, աշխարհը սկսեց ուրիշ անկյան տակ պտտվել
ինձ համար: Գիրքն ավարտելուց հետո սկսեցի խելագարի պես ծիծաղել, իսկ հետո ծիծաղը վերածվեց
լացի:
- Էս ի՞նչ արեցիր
ինձ հետ: Ո՞նց կարողացար հպվել հոգուս ամենանուրբ լարերին:
Այդ ես չէ, որ բացահայտեցի Մարկեսին
ինձ համար, այլ շնորհիվ նրա, կարողացա վերստին ու նորովի բացահայտել ինքս ինձ, ու հոգուս
կրակը սկսեց ավելի ուժգին վառվել:
Մարկեսը բոլոր ազգերի գրողն է:
Նա ազգություն չունի, քանզի կարողանում է թափանցել մարդկային հոգու ամենամութ լաբիրինթներն
ու այնտեղ հասցնել իր գրչի լույսը:
Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշագործ
ծերուկ:
Աղբյուրը՝ Արտակ Զարգարյան
Արտ, շատ լավ էր ասված: Հիշո՞ւմ ես ինձ «Նահապետի աշուտը» կարդալուց հետո:
ReplyDeleteԵս հիշում եմ նաև ինձ՝ «Վերհիշելով իմ տխուր.... » կարդալուց հետո:
DeleteԱյդ դա նույնպես շատ մեծ տպավորություն էր թողել: Քո գիրքն էր, եթե չմ սխալվում:
Չէ, չես սխալվում :)
ReplyDelete