Friday, December 13, 2013

ՖՐԱՆՉԵՍԿՈ ՊԵՏՐԱՐԿԱ

Ներկայացնում է Թամարա Ստեփանյանը, 
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Թող օրհնվի օրը, ամիսը, տարին,

Ժամը, վայրկյանը, պահը անմոռաց,

Եվ այն երկիրը, ուր մի օր հանկարծ

Մի զույգ հուր աչքեր ինձ թախիծ բերին…



Կենսագրական
Մարդասիրության հայր,աշխարհահռչակ իտալացի պոետ, հումանիստների ավագ սերնդի հայտնի ներկայացուցիչ, իտալական Նախավերածննդի գլխավոր գործիչ իտալացի գիտնական ու պարզապես բանաստեղծ`Ֆրանչեսկո Պետրարկա (Francesco Petrarca) :
Ֆրանչեսկո Պետրարկան ծնվել է 1304թ. հուլիսի 20-ին Իտալիայի Արեցցո քաղաքում:Հոր դրդմամբ 9 տարեկանում Պետրարկան մեկնել է Ավինյու, այնուհետև Կարպատրա: Այստեղ նա սովորել է դպրոցում, ուսումնասիրել լատիներեն լեզուն և հունական գրականություն: 1319թ. ավարտել է դպրոցը, որից հետո պատանի Ֆրանչեսկոյին հայրն ուղարկել է Մոնպելյե, ապա Բոլոնիա: Պեդրո դե Պարեցոն եղել է փաստաբան և ցանկացել է, որ որդին նույնպես ստանա իրավաբանական կրթություն: Սակայն պատանուն թաստաբանի փառքը չէր գրավում. նրա տարերքը գեղարվեստական գրականությունն էր, որին ամբողջովին նվիրվել է հակառակ հոր կամքի:326թ. ավարտել է իրավաբանական ֆակուլտետը և փոխադրվել Ֆրանսիայի հարավում գտնվող Ավինյոն քաղաքը: Այստեղ Պետրարկան ընդունել է հոգևորականի կոչում , սակայն հոգևորականի դիրքը, պապական այլասերված միջավայրը խորթ էին նրա իդեալներին: Այդ ժամանակահատվածում շատ դժվար էր դուրս գալ հոգևորականների դեմ կամ նրանց քննադատել, բայց Ֆրանչեսկո Պետրարկան ունենալով մեծ խիզախություն արել է դա: Նա իր գրվածքներում քննադատել է բարձր հոգևորականության բարքերը, Ավինյոն համարել է նոր Բաբելոն «դավաճանությունների բույն, որը լի է ամեն տեսակ չարիքներով»:337թ. Պետրարկան հաստատվել է Սորգայի գետակի շրջակայքում գտնվող Վուկլյուզ գյուղում և այդտեղ ապրել մինչև 1353թ.: Այդ ժամանակահատվածում նա իր նամակներով և ստեղծագործություններով դարձել է շատ հայտնի և անունը տարածվել է ողջ Իտալիայում: Նրան հատկապես մեծ համբավ է բերել «Աֆրիկա» էպիկական պոեմը` գրված լատիներեն լեզվով: Այն ազգային հերոսական պոեմ է, որը ժամանակակիցները բարձր են գնահատել: Հեղինակը ևս համոզված էր, որ այդ գրվածքը չխամրող փառք ու անմահություն կբերի նրան: Ինչպես այս պոեմից, այնպես էլ նրա մյուս ստեղծագործություններից հասկանալի է դառնում, թե որքան հայրենասեր է գրողը: Նա երազել է Իտալիան տեսնել միասնական, ազատ և ներքին պառակտումներից փրկված: Նրա այդ ցանկությունը նկատվում է հատկապես «Ո ~վ իմ Իտալիա» և «Ո~վ ազնիվ հոգի» կանցոններում (կանցոնը, ինչպես նաև էկլոգը, մադրիգալը, սեքստինը բանաստեղծության տեսակներ են): Այս ստեղծագործություններից հետո Ֆրանչեսկո Պետրարկան հրավերներ է ստացել Փարիզից, Նեապոլից և Հռոմից` փառաբանվելու համար: Նա մեկնել է Հռոմ, որն իրեն ավելի հոգեհարազատ էր, և մեծ արարողությամբ նրա ճակատը զարդարել են դափնեպսակով:

Ստեղծագործություն
0-50-ական թթ. հեղինակը գրել է քնարական բանաստեղծություններ և ամփոփել մեկ ժողովածուի մեջ` վերնագրելով «Կանցոնիերե», այսինքն` «Երգերի գիրք»: Այստեղ զետեղված են 317 սոնետ, 29 կանցոն, ինչպես նաև սեքստիններ, բալլադներ ու մադրիգալներ: Այս ամենի հիմքում ընկած է հեղինակի անձը. դրանց առանցքը սերն է, որտեղ հառնում է աստվածային մադոննայի` Լաուրայի, հմայիչ կերպարը: Շարքը«բաղկացած է 2 բաժնից՝ «Բանաստեղծություններ՝ գրված Լաուրայի կենդանության ժամանակ» Երբ քաղցր դեմքը հեզիկ ու խորունկ

Գեղեցկությունն ու հմայքը բացի,

Իզուր կշարժի թևը հնոցի,

Այն սիցիլիացի դարբինը ծերուկ:


Կամ

Նոր հրեշտակը թևերով զգույշ

Երկնքից իջավ այն զով ափերին,

Ու շրջում էի մենակ ու անհույս:

Երբ որ ինձ տեսավ մեկուսի, անուժ,

Կանաչ կածանում քնքուշ խոտերին,

Նետեցնա ցանցը իր մետաքսահյուս:

Եվ ես հավիտյան դարձա լուռ գերին,

Զի քաղցր էր լույսը չքնաղ աչքերի:

և «Բանաստեղծություններ՝ գրված Լաուրայի մահից հետո»:

Նա Վեներայում և կամ էլ Մարսում

Թե մնա հանկարծ, արևը անմար

Կկորցնի փայլը, երբ որ անհամար...

Կամ

Ավաղ, ուր կորավ ծիծաղը անուշ,

Ախ հիմա մահ եմ տենչում մեղապարտ,

Ուր է այն հոգին սուրբ և մեղապարտ

Որը մեր մեջ էր իջել այնքան ուշ…

Ձգտում կար իմ մեջ և հույս կար իրավ,

Երբ ես հեռացա, նա ապրում էր, կար,

Բայց քամի քշեց խոսքերն ու տարավ:


Հոգիներն երթան, ինչպես երազում: Պետրարկան Լաուրային է նվիրել նաև «Հաղթանակներ» (1354 թ.) խրատական այլաբանական պոեմը: Նրա երգերի ռեալիստական բնորոշ գծերն են` պլաստիկ պատկերները, բարեձև կառուցվածքը, երաժշտական ռիթմը, գույների խայտանքն ու բազմազանությունը:

Լաուրայի կերպարը Պետրարկայի սոնետներում
«Իր առաքինություններով հայտնի և երկար ժամանակ իմ երգերով փառաբանված Լաուրան առաջին անգամ հայացքիս առջև հառնեց պատանությանս արշալույսին` տերունական 1327-ի ամռանը, ապրիլի 6-ի առավոտյան, սուրբ Կլարայի տաճարում, Ավինյոնում: Եվ նույն քաղաքում, նույնպես ապրիլին և նույնպես ամսվա վեցերորդ օրը առավոտյան նույն ժամերին 1348 թվականին, լույսի ճառագայթը թողեց այս աշխարհը, երբ ես ավա¯ղ ճակատագրից անտեղյակ, Վերոնայում էի: Դառնաղի լուրը իմ Լուդովիկոյի նամակով ինձ հասավ Պարմում նույն տարվա մայիսի 19-ի առավոտյան: Այդ անարատ ու հրաշագեղ մարմինը հողին հանձնվեց Ֆրանցիսկյանների վանքում նույն օրը երեկոյան: Նրա հոգին , ինչպես Սենեկան է անում Սկիպիոն Ա‎ֆրիկացու մասին, համոզված եմ, վերադարձավ երկինք, որտեղից և եկել էր: Ի հիշատակ այդ տխուր իրադարձության` մի ինչ-որ նախազգացումով, որ այս կյանքում ինձ ուրախացնող ոչինչ այլևս չի լինելու և որ ժամանակն է փախչել Բաբելոնից, քանզի կտրատված են ամենաամուր ցանցերը, այդ մասին գրում եմ հենց այն տեղում որ հաճախ է ներկայանում աչքերիս: Եվ երբ նայեմ այս բառերին ու հիշեմ արագորեն սլացող տարիները,ինձ համար հեշտ կլինի, աստծո ողորմածությամբ խիզախ ու այրական լայնախոհությամբ, վերջ տալու անցյալի ապարդյուն մտահոգությունները` իրենց տեսլական հույսերով և նման անսպասելի ելքով հանդերձ»:
Երևի ամենաթանկարժեք իրը, որ Պետրարկան վերցրեց հայրական տնից, ընտանեկան մասունքն էր, մագաղաթյա գեղեցիկ մատյանը, որում տարբեր մանրունքներից զատ զետեղված էին Վիրգիլիոսի ստեղծագործությունները` Սերվիուսի մեկնաբանություններով, 13-րդ դարի մի ձեռագիր, որ հիշում էր Դանթեի պատանեկությունը:Պետրարկան երբեք չէր բաժանվում այդ մատյանից և չնայած, որ այն բավականաչափ մեծ էր ու ծանր, միշտ իր հետ էր կրում: Լուսանցքներով մեկ առատորեն ցրված նշումներից տարիների հետ ասես օրագրի պես մի բան ստացվեց: Հենց այդ օրագրում է Պետրարկան գրի առել վերոհիշյալ հատվածը:
Չնայած որոշ գրաքննադատներ Լաուրային համարում են հեղինակի կողմից հորինված կերպարի, հափշտակվել է նրանով: Քիչ փորձեր չեն արվել հայտնաբերելու համար Լաուրայի գոյությունը վկայող փաստաթղթերը: Ամենամեծ ուշադրությանը արժանացած այն փաստաթղթերը, որտեղ խոսվում էր ոմն Լաուրա դե Նովի մասին, որին դե Սադերի ազդեցիկ տոհմը իր նախնիների շարքն էր դասում: Լաուրա դե Նովը տասնմեկ երեխաների մայր էր, իսկ երբ մեռավ, նրա ամուսինը չսպասելով, որ անցնի սգո համար ընդունված մեկ տարին, յոթ ամիս հետո կրկին ամուսնացավ: 1533 թվականին դե Սադերի ընտանիքը գտավ նրա գերեզմանը և ցույց տվեց դիմանկարներ, որոնք ոչ մեկի վստահությանը չարժանացան: Պետրարկայի ստեղծագործության մեջ նշանակալի են իտալերենով գրած քնարական բանաստեղծությունները:

Երջանիկ ծաղկունք ու խոտեր բերրի,

Եվ Մադոննայի տրորած դու հող

Դուք լեռնալանջեր խոսքերը պահող,

Հետքերը պահող քնքուշ ոտքերի:


Գիրքը շարադրված է օրագրի ձևով և ներկայացնում է կնոջ ու բնության գեղեցկությամբ արբեցած բանաստեղծի ապրումները:

Ըստ «Լավ տերերի մասին» դիալոգի

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ - Ես մի լավ տեր ունեմ:

ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ- Ուրեմն կորցրել ես ազատությունդ, որովհետև չի կարելի միաժամանակ երկուսն էլ ունենալ: Այժմ վտանգի տակ են և քույրերդ, և դուստրերդ, և հարսներդ, և նույնիսկ կինդ, ինչպես նաև ունեցվածքդ ու կյանքդ:

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ- Ճակատագիրը ինձ և հայրենիքին տվել է բարի տեր:

ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ- Դրանք անհամատեղելի և նույնիսկ հակադիր բաներ են: Եթե նա բարի է, ապա տեր չէ, եթե տեր է, ապա բարի չէ, մանավանդ, եթե նա ցանկանում է տեր կոչվել: Բարի են ծնողները, բարի կարող են լինել եղբայրները, բայց բարի ասել տիրոջը,- հաճելի կեղծիք է և ակնհայտ շողոքորթություն է…


Սոնետ

Սոնետ (իտալերեն` sonetto, sonare - հնչել), բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից` սկզբում երկու քառյակ (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։

Սոնետի հանգավորման ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառյակներն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն` ամենատարբեր դասավորությամբ։ առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառյակ և մեկ եզրափակիչ երկտող։Սոնետների ձևն սկիզբ է առել Վերածնության դարաշրջանի իտալական գրականության մեջ, ուր հայտնի են Դանթեի և Պետրարկայի սոնետները։ Շեքսպիրը գրել է սոնետների մի ամբողջ գիրք (154 սոնետ)։ Այդ ձևով ստեղծագործել են նոր ժամանակների շատ նշանավոր բանաստեղծներ։

Սոնետ

Եթե իմ կյանքը` տանջանքից անվերջ

ՈՒ վշտից խորունկ փրկեմ դառնացած,

Կուզեմ քեզ տեսնել այնքան ծերացած,

Որ խամրի լույսը աչքերիդ անշէջ:

Արծաթը փայլող ոսկե հայացքիդ մեջ,

Հագուստը անշուք, զարդը մոռացած,

Ի ցավ իմ սրտի, դեմքդ թալկացած,

Կստիպեն տխրել, ողոքել անվերջ:

Սերը համարձակ կդարձնի այնժամ,

Ու ես տանջանքիս մասսին կպատմեմ,

Թե ինչպես անցան և օրեր, և ժամ

Ու թե տարիքը անցած է արդեն,

Գոնե չի տանջի իմ ցավը դաժան,

Ու հառաչանքից հոգիս կազատեմ:


Նորամուծություններ



Պետրարկան Ալիգիերի Դանտեի և Ջովաննի Բոկաչչոյի հետ սկզբնավորել է գրական իտալերենը:
Պետրարկայի անունով է կոչվել Վերածննդի դարաշրջանի բանաստեղծական ուղղությունը՝ պետրարկիզմը:
Բանաստեղծը փոխել է ոչ միայն պոեզիայի բովանդակությունը, այլև ստեղծել է երաժշտական ու պոետիկական հնարանքներով հարուստ բանաստեղծական ձևեր:
Պետրարկան պոեզիայի առարկա է դարձրել զգայական աշխարհը, մարդուն երգել երկրային դրսևորումներով, իրական կապերով ու հարաբերություններով:


Աղբյուրներ՝
http://forum.am-kayq.com
http://operativ.am
http://www.encyclopedia.am
http://hy.wikipedia.org
http://referatner.do.am
http://toplur.wordpress.com
http://kantegh.wordpress.com

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic