-Սիրո՞ւմ ես։
-Ինչպես յուրաքանչյուրը:
-Սիրում ես սիրե՞լ։
-Համենայն դեպս գեղեցիկ է:
-Դա քեզ օգնում, թե՞ ավելի շատ խանգարում է։
-Դա ցանկությունիցս է կախված: Ոնց կամենամ:
-Իսկ ի՞նչ ես սիրում ամենաշատը։ Խնդրում եմ, այնպիսի պատասխան տուր, որ չափսոսամ տվածս հարցի համար:
-Կյանքը՝ իր սև-սպիտակ, ցուրտ ու տաք, լուրջ ու ուրախ, թեթև ու ծանր պահերով, որոնք ամեն անգամ մի նոր բան են սովորեցնում ինձ: Եվ ի՞նչ։ Գո՞հ ես։
-Համենայն դեպս, հետաքրքիր էր:
Ինձ էլ հետաքրքիր է, թե դուք ՝ մարդիկդ ինչ կպատասխանեիք այս հարցին: Ընտանիք, ընկերներ, մեքենա, տուն կամ էլ ոչինչ ու ամեն ինչ:
Նա բառացիորեն չպատասխանեց, բայց ցույց տվեց, որ ամենից շատ սիրում ու գնահատաում է կյանքը: Նա ուղղակի ապրեց ու վայելեց այդ օրը, իմանալով, որ շուտով կամ նույնիսկ հիմա մեռնելու է: Գիտեր, որ ծանր վիճակում է, որ պետք է ընդունի այդ զզվելի դեղերը, որ պետք է հանգիստ պահի իրեն, որովհետև հիվանդ է: Բայց ոչ, նա դրա մասին նույնիսկ չէր էլ մտածում: Ինչ է, բժի՞շկն է, որ պետք է հետ պահի նրան խմիչքից, հաճույքից, թեկուզև մեկ ժպիտից: Ո՛չ կներեք, բայց նա ուղղակիորեն դրա իրավունքը չուներ, նա շատ ճղճիմ էր, որպեսզի իրեն ինչ-որ բան ստիպեր անել: Չնայած շատ փորձեց, բայց չստացվեց: Էդպես երևի ավելի լավ էր: Ինչքան էլ փորձեր մի քիչ երկարացնել կյանքը, մեկ է, արդեն լուրը հասել էր և նա «անհամբեր սպասում էր» այդ պահին՝ չկորցնելով ոչ մի վայրկյան: Ոչ ոք չի կարող հասկանալ մեռնող մարդու հոգու խառնաշփոթը: Նա հենց այդ պահին հիշում է ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել ողջ կյանքի ընթացքում, բացահայտում է բոլոր սխալները, որոնք կարող էին ճակատագրական լինել, բայց փչվեցին: Մի խոսքով՝ աչքի առջևով անցավ ամբողջ կյանքն ընդամենը մեկ վայրկյանում:
Այդ պահին ցանկությունը միակն է: Մոտիկ ամեն ինչին, բայց կիլոմետրերով հեռու մահից, հավիտյան քնից: Ուզում ես գոռալ, ասել, որ դեռ ժամանակը չէ, որ դու դեռ ինչ-որ բաներ ունես անելու, այդ բաց տեղերը լցնել է պետք: Բայց քեզ ոչ ոք չի լսի, արդեն կսգան քեզ համար ու կմեռցնեն քեզ, կթաղեն նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ մի 5 րոպե ունես շնչելու:
Սփոփանքն էլ դարձրել ենք այն, որ միայն մենք չենք հայտնվում այդ վիճակում, բոլորն էլ մի օր մեռնում են, շուտ, ուշ, արդեն մեր որոշելիքը չէ:
Երջանիկ մահեր են պետք մեզ (չգիտեմ էլ էդպիսիններն իսկապես լինում են, թե չէ): Համենայն դեպս նա էդպես անվանեց՝ երջանիկ մահը:
Սյուզի Թադևոսյան, 11-րդ դասարան

0 comments:
Post a Comment