Monday, March 10, 2014

Լավ քաղաքացի, վատ քաղաքացի

Էլեն Ավանեսյան, 
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան: 


Երբևէ մտածե՞լ եք լավ քաղաքացի լինելու մասին: Իսկ ինքներդ ձեզ համարու՞մ եք լավ քաղաքացի:

Մենք բոլորս բողոքում ենք մեր եկրկրից, մեր քաղաքից, բայց երբևէ հաշվի չենք առնում, որ մենք ինքներս ենք նպաստում նրա վատացմանը:
Ես ինձ չեմ համարում լավ քաղաքացի, բայց նաև չեմ համարում, որ վատ քաղաքացի եմ: Ես լավ քաղաքացի չեմ, որովհետև ոչինչ չեմ անում իմ երկրի ու քաղաքի բարելավման համար:
Եթե որևիցե մեկը կարծում է, թե ոչինչ չանելով լավ քաղաքացի կդառնա, սխալվում է: Լավ քաղաքացի լինելու համար պետք է օգտակար լինել պետությանը, նպաստել նրա բարելավմանը: Չէ որ դա այնքան հեշտ է: Լավ քաղաքացի կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը, եթե իհարկե ցանկություն ունենա:

Իսկ ինչո՞ւ մենք չտարբերվենք: Ինչո՞ւ մենք չենք կարող լինել աշխարհի ամենալավ պետության ամենալավ քաղաքացիները: Բայց ինչ-որ արդյունքի հասնելու համար պետք է նախ և առաջ սիրենք մեր քաղաքը: Հավատացեք, անգամ լավ սովորելով մենք մեր երկրին կարող ենք օգնել և դառնալ ամենախելացի քաղաքացիների երկիրը:
Չգիտեմ, ինչպիսի քաղաքացի ինձ կոչեմ՝ լավ, վատ թե միջին: Երկար մտածելուց հետո հասկացա, որ իմ երկիրն ինձ միջին քաղաքացու կոչում կտար...

Մեր երկիրը մերն է, և եթե չսիրենք նրան, նա չի դառնա այնպիսին, ինչպիսի մենք երազում ենք նրան տեսնել : Եկեք սիրենք մեր երկիրը և լինենք ամենալավ պետության ամենալավ քաղաքացիները: Դա նրան դուր կգա:)

1 comments:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic