Նա աշխատում էր, ստեղծում, գյուտեր անում: Մարդիկ սիրում էին նրան
և պատրաստ էին ամեն ինչ անելու
նրա
համար: Հանրաճանաչ էր՝ ինքն էլ չգիտեր, թե որքան: Եվ ոչ մի հատուկ բան չէր արել դրա
համար:
Մի օր մեռավ՝ բնական, նորմալ, մարդ տեսակին հատուկ մահով: Եվ այդ «քայլով» ավելի հայտնի դարձավ: Սկսեցին ավելի շատ կարդալ, գիտական թեզեր գրել նրա մասին, ուսումնասիրել նրան: Ողբում էին անծանոթները, և այդ օրը սգի օր հայտարարվեց: Մինչ այսօր էլ հիշում են…

Տղաները քայլում էին փողոցով՝ երազանքներով ծանրաբեռնված, երջանիկ: Նրանք բնավ հայտնի չէին: Առավոտյան՝
համալսարան, կեսօրին՝ տուն… հանգստանալու համար, իսկ երեկոյան՝ ուր պատահի: Ապրում
էին կյանքի քսաներկուերորդ երջանիկ տարին ու…
Պատերազմ սկսվեց: Որոշեցին պայքարել, կռվել ու գնացին: Գնացին, սպանեցին ու մի օր էլ իրենք մեռան: Այդ «քայլը» ոչինչ չփոխեց: Ընտանիքից ու հարազատներից բացի ոչ ոք չիմացավ այդ մասին: Միայն ավելացավ՝ «…պատերազմում մահացավ հինգ հազար մարդ»: Օրն էլ ոչ թե սգի, այլ հաղթանակի օր հռչակվեց: Բոլորը տոնեցին: Մինչ այսօր էլ հիշում են…

Ուրեմն… արդյո՞ք
իմ
ու քո կյանքը արժեք ունի: Արդյո՞ք մեզ անհատներ
ու ոչ թե ամբոխի/հասարակության մի անպիտան մասնիկ են դիտարկում: Ինչպես սեղծել անհատականություն, ինչպե՞ս պահպանել այն: Կամ
ինչո՞ւ ուշադրություն չդարձնել «չհեղինակությունների» վրա, անուշադրության
մատնել, նշել այդ հինգ հազարից միայն մի քանի անուն:
Պատասխանն ինձ էլ հայտնի չէ, հարցադրումս էլ պատասխան է ակնկալում:
Վիկա Մարկոսյան, 11-րդ դասարան

0 comments:
Post a Comment