Monday, March 10, 2014

Վախկոտ ու ինքնավստահ

Սոնա Գրիգորյան,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Վախկոտ մարդն ինչքան էլ խելացի լինի, չի կարող հասնել հաջողության, եթե ինքնվստահ չէ...
Ինքնավստահությունն ու վախն իրար հակադիր լինելով` միմյանց կապվում են բոլոր հարցերում, և

վախի դեմ մարդը պայքարում է իր ամբողջ կյանքում: Բոլորն էլ ունեն իրենց սեփական վախերը` անկախ տարիքից: Վախը մարդուն երբեմն հեռացնում է հասարակությունից, թուլացնում նպատակին հասնելու ճանապարհին, և նպատակները դառնում են չիրականացած երազանքներ:
Ինքնավստահ մարդիկ հաճախ ստվերում են թողնում վախկոտներին:
Ցանկացած բնագավառում ինչքան էլ դու անթերի լինես, բայց` վախկոտ, չես կարող բոլորին հավատացնել, որ դու ավելին ես այն բոլորից, ովքեր ինքնավստահ լինելով` քեզնից առաջ են ընկել:
Շատ կան վախկոտ և երազկոտ մարդիկ, ովքեր միայն երազում են, բայց վախենում իրականացնել դրանք` մտածելով, որ այդքան քաջություն չունեն:
Վախկոտությունը առաջացնում է շատ կոմպլեքսներ, ամաչկոտություն, ազդում է բանավոր խոսքի վրա` այն դարձնելով կցկտուր, և այդ ամենից շրջապատի մարդիկ սկսում են ձանձրանալ դիմացինից:
Իսկ ինքնավստահությունը, անշուշտ, հակառակն է ապացուցում: Մեր ես-ի մի մասը անընդհատ ցանկանում է կերակրվել վստահությամբ: Ինքնավստահություն ունենալով, առաջին հերթին, ունենում ենք սեփական կարծիք, կախված չենք լինում հասարակության կարծիքներից, և ամենակարևորը, կարողանում ենք հասնել այն բոլոր նպատակներին, որոնց շատ ենք սպասել...

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic