Tuesday, March 11, 2014

Լավ քաղաքացի, վատ քաղաքացի

Սյուզի Թադևոսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Տեսնես, որ լեզու ու կարողություն ունենաիր արտահայտվելու, ինչ կասեիր իմ, նրա ու քո յուրաքանչյուր քաղաքացու մասին: Երևի

թե, որ ոտքեր էլ ունենաիր, կթողնեիր ու կփախչեիր: Բայց քանի որ ո'չ լեզու ունես` արտահայտվելու, ո'չ էլ առավել ևս ոտքեր` փախչելու համար, ապա պիտի համեստաբար լռես ու հետևես մեզնից յուրաքանչյուրի քայլերին, մի կերպ փորձելով լեզուդ ատամներիդ հետևը պահել:
Կամ երբևէ փորձել եք ինքներդ մի պահ լինել դիտորդի կարգավիճակում ու հեռվից հետևել իքներդ ձեզ ու փորձել գնահատական տալ: Բավականին դժվար է, մի քանի անգամ փորձել եմ ու ժամերով մնացել եմ նույն կարգավիճակում` դիտորդ: Ու հետո արթնացել ու վերադարձել եմ սովորական կյանքիս, մոռանալով ամբողջական պատկերը կողքից: Բայց լավ է գոնե փորձել եմ: Հաճախ պետք է անեմ, որ արդյունք տա:
Երևան մի պահ և’ խղճում եմ քեզ, և’ քիթս ցցում, որ ՀՀ-ի քաղաքացի եմ: Այն ժամանակ, երբ նայում եմ ոմանց անտարբեր, գռեհիկ, ու անպատասխաատու պահվածքին քո հանդեպ, ուզում եմ լեզու առնես ու սկսես բողոքել քաղաքացիներիցդ, մի քիչ կոպիտ խոսես հետներն ու փորձես ինչ որ բաներ հասկացնել, թեկուզ համոզված չլինելով, որ օգուտ կտա (բոլորի ուղեներն այս դարում անջատած է կամ էլ հոգսերով լեցուն ու քաղաքի մասին մտածելու պետք չունեն, մարդիկ հացի փոխ չունեն, քաղաքն ինչներին է պետք): Բայց մեկ-մեկ էլ էդ նույն լավ ու վատ քաղաքացիներդ էնպիսի նախաձեռնություններ են իրականացնում, որ ուզում ես ինքդ բարձր գոռալ, որ դու հայ ես, ՀՀ-ի քաղաքացի ես ու հպարտ ես դրանով, (հպարտանալու համար մարդիկ հերթ են կանգնում, ժամերով, տարիներով պայքարում դրա համար): Ստույգ բան չկա` լավն էլ կարող է վատ դառնալ մեկ րոպեյվա ընթացքում ու համապատասխանաբար կարող է տեղի ունենալ նաև հակառակը (էստեղ մենք հեչ մեղավոր չենք, ոչ ոք մեղավոր չէ, մարդու էությունն է էդպիսին):
Լավ քաղաքացի, վատ քաղաքացի`չկան սահմանումներ, կան տարատեսակ կարծիքներ, որոնց հետ կարող ես և’ համաձայնվել, և’ քննադատել: Ընտրողը դու ես, բայց լավ կանես սկսես ինքդ քեզնից…

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic