Monday, January 21, 2013

Թույլատրելի և անթույլատրելի սահմաններ

Լիլիթ Աղաջանյան, 10-րդ դասարան

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր թույլատրելի և անթույլատրելի սահմանները: Այլ հարց է, թե որքանով ենք մենք պահպանում դրանք: Սահմանը տարանջատում է լավը վատից, թույլատրելին անթույլատրելիից: Սահմանները չպահպանելն ու խախտելը կարող է հանգեցնել շատ վատ երևույթների: Հասարակության, և ընդհանրապես մարդկության մեջ, իմ կարծիքով, կարգ ու կանոնը
հաստատվում է թույլատրելին անթույլատրելիից զատող սահմանների միջոցով: Եթե չլինեն այդ սահմանները, ապա ամեն ինչ կխառնվի իրար:
Թույլատրելի և անթույլատրելի սահմանները շատերիս դաստիարակության կարևորագույն մասն են կազմում: Քանզի հենց այդ սահմաններն են մեզ դնում ճիշտ ուղու վրա, սովորեցնում տարբերել լավը վատից, արգելում են մեզ անել այս կամ այն բանը, ինչը հենց դաստիարակության մի մասն է:
Կարծում եմ, որ յուրաքանչյուրիս պարտականությունների կատարման հիմքում ընկած է մեր իսկ սահմանների պահպանումը, քանզի առանց թույլատրելին անթույլատրելիից զատող սահմաններն իմանալու ու պահպանելու անհնար է ճիշտ կատարել մեր պարտականությունները:
Չպահպանել սահմանը, խախտել այն, նշանակում է ընկնել հոգեպես ու բարոյապես: Մենք պետք է պահպանենք մեր սահմանները, քանզի հենց դրանից է սկսվում դեպի կատարելություն տանող մեր ճանապարհը:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic