Friday, May 31, 2013

Նա պատմություններ էր հորինում

Խուան Խոսե Միլիաս
Արդեն պատրաստ էի խելագարվելու, երբ որոշում կայացրի բժշկի մոտ գնալ: Երեք տարի շարունակ, անընդմեջ, պատմություններ էի հորինում: Բժիշկը շատ սիրալիր թվաց:
-Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել,- հարցրեց նա:
- Գիտեք, բժիշկ, արդեն մոտ երեք թե չորս տարի է, ամբողջ օրը պատմություններ հորինելուց բացի ուրիշ բան չեմ անում: Մանկուց նյարդային խառնվածք ունեմ ու երեսուն տարեկանում բուժման եղանակը գտա. առանձնապես, ոչ մի լուրջ ճգնաժամ չապրեցի, բայց այս պատմություններ հորինելը սկսում է ինձ անհանգստացնել:

-Ի՞նչ եք ուզում ասել:
- Դե, որ օրս անց եմ կացնում գոյություն չունեցող պատմություններ հորինելով: Օրինակ, հենց նոր, քանի դեռ նախասրահում էի, պատկերացրի, որ այս հիվանդանոցը, իրականում, ինչ-որ մի կազմակերպության աշխատակազմի գրասենյակ է, որտեղ եկել եմ աշխատանք փնտրելու:
- Դուք ի՞նչ եք կարողանում անել:
- Տեսնո՞ւմ եք: Դուք արդեն իմ պատմության մեջ մտաք: Այնքան հեշտ է մի ինչ-որ թեմայով տարվելը… Օրինակ, դռան զանգը հնչում է, ու ամուսինս է աշխատանքից գալիս: Բայց ես պատկերացնում եմ, թե նա հայրս է (իհարկե, կյանքիս մի այլ ժամանակահատվածում), իսկ ես երեխա եմ: Ու նրան դիմավորում եմ ինչպես միշտ, երբ վերադառնում է գրասենյակից, բայց այնպես, որ նա գլխի չընկնի, որ ես արդեն իր աղջիկն եմ դարձել: Նստում եմ նրա կողքին, ձեռքից բռնում ու հարցնում, թե ինչ է արել օրվա ընթացքում: Վատն այն է, որ չեմ կարողանում դադարել պատմություններ հորինել. երբեմն մի պատմություն վերջացնում եմ ու այնպիսի զգացողություն եմ ունենում, թե հաջորդը չի լինելու, ու այդ ժամանակ մոտս տրտմության պալար է առաջանում, որովհետեւ վախենում եմ, որ դժբախտություն կպատահի, եթե թողնեմ պատմություններ հորինելը, որ մորս հետ մի բան կպատահի կամ այդ տիպի բաներ: Բայց երբ անհանգստությունս սկսում է անտանելի դառնալ, եւ մի որեւէ պատմության ավարտի եզրին եմ լինում, մի նոր թեմա է ի հայտ գալիս, ու դա ինձ ակնթարթորեն շունչ է տալիս:
- Կարծում եմ, որ չեմ կարող ձեզ օգնել,- տարօրինակ շարժումով ասաց բժիշկը:
- Ինչո՞ւ, բժիշկ,- հարցրեցի ես՝ փորձելով գայթակղել նրան իմ արհեստավարժ ժպիտով, որն օգտագործում եմ նպատակիս հասնելու համար:
- Իրականում գինեկոլոգ եմ, դուք պետք է հոգեբույժի մոտ գնայիք:
- Իսկ ինչո՞ւ չեք պատկերացնում, որ դուք հոգեբույժ եք, իսկ ես նոր հիվանդ՝ երաշխավորված միջազգային համբավ ունեցող մի ուրիշ հոգեբույժի կողմից:
Բժիշկը հազաց, նյարդային անհանգստությամբ խաչեց ձեռքերը եւ մի պահ, թվաց, թե երկմտում է:
- Ի՞նչ կլինի,- պնդեցի ես՝ թեքելով գլուխս այնպես, որ ճակատս ծածկող մազերս ընկնեն դեմքիս վրա ու հատվածների բաժանեն արհեստավարժ ժպիտս, որի մասին արդեն հիշատակել եմ:
Այդ պահին, այնպիսի տպավորություն ունեցա, որ բժիշկը համակվեց վախի նոպայով, այն տիպի վախի, որը մեզ տիրում է, երբ մի որեւէ որոշում կայացնելու եզրին ենք, որը կարող է լիովին փոխել մեր կյանքը: Հասկացա, որ խուսափում էր ինձնից եւ, հիրավի, ուղղվեց, ինձ դուրս հրավիրեց ու բուժքրոջն ասաց, որ ինձ տա բժիշկ Գուտիեռեսի այցեքարտը:
- Նա լավ հոգեբույժ է,- ավելացրեց,- իմ կողմից այցելեք:
Դուրս եկա փողոց եւ պատկերացրի, թե մի խեղճ աղջիկ եմ, որին հենց նոր հեռացրել են աշխատանքից եւ որ մենակ է այդ հսկա ու դաժան քաղաքում: Հյուրանոցում ապրելու մի ամսվա փող էր մնում մոտս ու հենց այս շաբաթվա ընթացքում հարկավոր էր ուտելու համար մորս մի քանի դրամ ուղարկել: Քայլեցի մայթի երկայնքով՝ փորձելով չմտածել, կարծես սպասելով, որ ինչ-որ արտաքին պատահար կրկին գործի դնի բախտի մեխանիզմը: Այդ պահին մի խանութի մոտով անցա, որտեղ օծանելիք ու էժանագին զարդեղեն կար: Մտա ինձ համար օծանելիք գնելու, և միաժամանակ շարունակելով մտածել խեղճ աղջկա պատմության մասին՝ մի ահավոր վզնոց տեսա, որը հակադրվում էր իմ վայելուչ հագուստին: Գնեցի ու կրեցի այն, որպեսզի ավելի նմանվեմ փողոցով քայլող այն կերպարին, որը հուսալքման եզրին էր: Նաեւ մի պլաստիկ ապարանջան գնեցի՝ աչքի համար չափազանց վտանգավոր գույներով, ու դուրս եկա խանութից՝ տեսնելու, թե ինչ կկատարվի:
Այդ պահին, բարձրահասակ ու նիհար մեկին տեսա, որը կռացել էր կոշիկի քուղը կապելու: Թուխ ու դեղնաշագանակագույն փողկապ էր կրում, որի վրա էր կենտրոնացել տիեզերքի ողջ նրբագեղությունը: Հինգ տարի առաջ մահացած հորս ձայնը լսեցի, որ ասում էր. «Այդ մարդը, որն իր կոշիկի քուղն է կապում, ճակատագրիդ մի մասն է»:
Սսկսեցի հետեւել այդ մարդուն, որն իր մեջ անիրական մի բան ուներ, որովհետեւ զուրկ էր կարիքավորի տեսքից, ինչն ունեն նրանք, ովքեր վաստակում են, նույնիսկ երբ լավ են վաստակում, ինչպես իմ ամուսինը:
Քիչ անց այդ մարդը, թվաց, թե գլխի ընկավ, որ հետեւում եմ իրեն եւ իմ գործողությունները կառավարելու համար սկսեց ոտքը կախ գցել ցուցափեղկերի առջեւ: Հմտորեն ժպտացի նրան ու թեքեցի գլուխս՝ ճակատս ծածկող մազերովս ստեղծելու վերոհիշյալ ազդեցությունը: Ենթադրեցի, որ եթե նրա վստահությունը շահեմ, կարող եմ հանգիստ ճշտել, թե որտեղ է թաքնվում: Մարդը մի քանի վայրկյան երկմտեց ու, երբ արդեն պատրաստ էր ինձ խոսք ուղղել, վախի մի շարժում արեց ու շարունակեց քայլել: Ես երեք փողոց էլ նրան հետեւեցի ու այդ ժամանակ հասկացա, որ շատ մոտ ենք գտնվում գինեկոլոգի խորհուրդ տված հոգեբույժի՝ բժիշկ Գուտիեռեսի հիվանդանոցին: Այնպես որ երեւակայեցի, որ ներսումս կրկին լսում եմ հորս ձայնը, որն այս անգամ ասաց. «Այդ մարդը, որն իր կոշիկի քուղն է կապում, եւ որին հետեւում ես, արդեն կատարել է քո ճակատագրի՝ իրենից պահանջվող մասը, եւ դա բժիշկ Գուտիեռեսի հիվանդանոցի մոտ քեզ բերելն էր»:
Բարձրացա հիվանդանոց ու, չնայած նախօրոք գրանցված չէի, այնպես արեցի, որ հոգեբույժն ինձ ընդունեց:
- Ինչո՞վ կարող եմ Ձեզ օգնել,- հարցրեց նա:
- Գիտեք, բժիշկ, մի քանի օր է ձվարանի ցավեր ունեմ եւ, բացի այդ, կրծքերս կարծես բորբոքված լինեն:
- Դուք պետք է գինեկոլոգի այցելեիք,- ասաց նա,- ես հոգեբույժ եմ:
- Արդեն եղել եմ գինեկոլոգի մոտ, ու նա ինձ այստեղ է ուղարկել: Իրականում ձվարանի ցավեր չունեմ, բայց ինչ կլինի, եթե պատկերացնեք, որ դուք գինեկոլոգ եք, և, որ ես հետաքրքիր դեպք եմ:
- Բայց դուք ձվապարկի ցավեր չունեք:
- Դուք էլ գինեկոլոգ չեք, բայց բանն այն է, որ կարող ենք միասին մի պատմություն մոգոնել: Մինչ նախասրահում սպասում էի, օրինակ, պատկերացնում էի, որ դուք մի կարեւոր ձեռնարկատեր եք, իսկ ես՝ մի խեղճ աղջիկ, որն եկել է աշխատանք փնտրելու:
- Դուք ի՞նչ եք կարողանում անել:
- Տեսնո՞ւմ եք: Արդեն ակամայից սկսեցիք ինձ հետ երեւակայել: Չգիտեմ ինչու, գինեկոլոգներն ու հոգեբույժները միշտ ծուղակս են ընկնում:
- Ինձ ձե՞ռք եք առնում,- ցրված ասաց նա՝ առանց հայացքը կտրելու իմ խայտառակ վզնոցից ու պլաստիկ ապարանջանից,- լսեք, ձեզ ընդունեցի, որովհետեւ կարծեցի, թե շտապ դեպք է, բայց նման տեսարաններ չեմ տանի ինձ մոտ:
- Բանն այն է, որ շատ նյարդային եմ:
- Լավ, Ձեզ հաբեր կտամ ու կուղարկեմ իմ կողմից վստահված գինեկոլոգի մոտ:
- Հաբեր չեմ ուզում, ուզում եմ պատմություններ հորինել: Բացի այդ, ձվարանի ցավեր չունեմ:
- Դուք խելագա՛ր եք,- ասաց նա զայրույթի պոռթկումով:
- Պատկերացրե՛ք,- պատասխանեցի ես ու գնացի մի ուրիշ տեղ պատմություններ հորինելու:
Մի խոսքով:

Իսպաներենից թարգմանեց՝ Անի Վարդազարյանը

2 comments:

  1. Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ReplyDelete
  2. Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic