Friday, May 17, 2013

ՀՅԴ 9-րդ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Ներկայացնում է Մաթևոս Վարդանյանը:
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
Անհատական հետազոտական աշխատանք:

1919-ի մայիսի 28-ին կառավարությունը Հայաստանը հռչակեց «Միացյալ և անկախ հանրապետություն»՝ դրանով հաստատելով հայ ժողովրդի պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ։ Նույն թվականի սեպտեմբերին ՀՀԴ 9-րդ ընդհանուր ժողովի ընդունած նոր ծրագիրը հաստատագրել է «Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի» կերտումը, ինչը որպես վերջնանպատակ մնում է նաև 1982-ին, 1998-ին ընդունված ծրագրերում։ Այս ընդհանուր ժողովի որոշումներում ամենանշանակալին թերևս, «Միացյալ և անկախ Հայաստանի» գաղափարի պաշտոնական վավերացումն էր: Ընդհանուր ժողովը հայոց անկախ պետականության պայմաններում հաստատակամորեն կանգնեց, Ն. Աղբալյանի պատկերավոր խոսքերով ասաց` «հայ ժողովրդի արյունով ոռոգված այդ նորածիլ հանրապետությունը խնամելու և հաստատուն ծառ դարձնելու աներկբա դիրքորոշման վրա»: Այս համագումարը շրջադարձային էր նաև այն իմաստով, որ հայոց նորածին անկախ պետականության իրողության պայմաններում ՀՅԴ-ին պատրաստվում էր փակել քաղաքական պայքարի առաջին գրեթե երեսնամյա շրջանը, և անցնել հաջորդին՝ պետականության կերտմանն ու վերաշինությանը: Բայց, ավաղ, արտաքին ու ներքին ոսոխների դավերի հետևանքով, այն շատ կարճ տևեց: 1919 թ. Մարտի 1-ին ՀՅԴ –ի Արևելյան ու Հյուսիսային բյուրոները հրապարակել էին 9-րդ ընդհանուր ժողովի օրակարգը՝ բաղկացած հինգ խումբ հարցերից:
Լսվելու և քննարկվելու էին .
Ա. Կուսակցության կենտրոնական մարմինների զեկույցներ ու հաշվետվություններ ՝ թվով 7 ենթահարց.

Բ. Սոցիալ-քաղաքական բնույթի՝ թվով 12 ենթահարց.
Գ. Ծրագրային կասմակերպական խնդիրներ 5 ենթահարց.
Դ. Կուսակցության ընթացիկ կյանքի 8 ենթահարց.
Ե. Ընտրություններ.

Համագումարին մասնակցում էին 61 պատգամավոր վճռական ձայնով և 19-ը խորհրդակցական, ընդամենը 80 պատգամավոր: ՀՅԴ Բյուրոյի նախապես արված հայտարարության համաձայն ժողովը բացվելու էր 1919 օգոստոսի 15-ին Երևանում: Սակայն ինչպես հայտնի է այդ օրերին տեղի ունեցող թուրք – թաթարական ապստամբական ելույթները` մասնավորապես Վեդիի արյունահեղ կռիվները, ինչպես նաև առանձին պատգամավորների ուշացումը պատճառ դարձան, որ համաժողովի հրավիրումը հետաձգվի: Արևելյան Բյուրոյի օգոստոսի 11-ի նիստում որոշվեց հետաձգել ժողովի հրավիրումը, և այն վերջապես բացվեց 1919 թ. սեպտեմբերի 27-ին: 

«Հայ աշխատավորական գաղափարական ղեկավար կուսակցությունը՝ ՀՅԴ-ի Ընդհանու ժողովի պատգամավոր ընկերները տոգորված են մի ձգտումով՝ ամրացնել մեծ հեղափոխության նվաճումները, կայուն դարձնել Միացյալ և Անկախ Հայաստանի Հանրապետությունը, ամրապնդել Հայաստանի դեմոկրատական իրավակարգը, ապահովել դեմոկրատիայի սոցիալական բարգավաճումը»:

 1919-ի սեպտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում տեղի ունեցավ կուսակցության համագումարի հանդիսավոր բացումը: Նիստը խոհուն ճառով բացեց Ն. Աղբալյանի: Բացման խոսքից հետո ՀՀ կառավարության կողմից Ընդհանուր Ժողովը ողջունեցին վարչապետ Ալ. Խատիսյանը, Երևանի քաղաքապետ Մ.Մուսինյանը և ուրիներ:
Նախահամագումարյան ժամանակաշրջանում կուսակցության կազմակերպման մասին խոսելիս պետք է հաշվի առնել մի շատ կարևոր առանձնահատկություն: Ստեղծվել էր այնպիսի մի վիճակ, երբ ՀՀ տարածքում կար 300 հազար արևելահայ գաղթականություն, որի մեջ կուսակցական պատկանելիությամբ ամենամեծ տեսակարար կշիռը կազմում էին ՀՅԴ անդամները և համակրողները: Կուսակցության Գերագույն ժողովի կենտրոնական քաղաքական հիմնախնդիրը Հայկական հարցն էր, որի հիմքում ընկած էր Միացյալ և Անկախ Հայաստանի պահանջը: Բյուրոյի անդամները և շատ պատգամավորներ պնդեցին Հայաստանի սահմանների հարցում չափավոր քաղաքականության անհրաժեշտության մասին՝ մատնանշելով Կիլիկիայի ուրիշ հատվածներ Միացյալ Հայաստանի սահմաններից դուրս ձգելու մասին, սակայն Ընդհ. Ժողովի, ձայների մեծամասնությամբ բանաձևեց հետևյալը.

«Հայաստանի սահմանները որոշելու խնդրում արտաքին քաղաքականությունը պիտի ղեկավարվի այն ծրագրով, որը 1919 թ. փետրվարի 19-ին ներկայացվել է Փարիզի հաշտության համաժողովին»:

Այսպիսի որոշում կայացվեց Ընդհանուր ժողովում Հայկական հարցի վերաբերյալ` առաջադրված ինը տարբեր բանաձևերի համադրման հիման վրա:Այսպիսով, կուսակցության 9-րդ Ընդհ. Ժողովը հավանության տվեց 1919 թ. փետրվարի 12-ին Փարիզի հաշտության համաժողովին Հայաստանի միացյալ պատվիրակության ներկայացրած Միացյալ և անկախ Հայաստան ստեղծելու ծրագրին, մի ծրագիր, որով ենթադրվում էր ստեղծել Արևելյան Հայաստանից, Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթներից և Կիլիկիայից բաղկացած հայկական պետություն: Ժողովում ծրագրային նշանակության փոփոխությանը կայանում էր ընդամենը հետևյալ երեք առանցքային կետերում.

Ա. Նվիրագործել Անկախ և Միացյալ Հայաստանի հայտարարությանը և նրա ամբողջացման ու զարգացման ձգտել բոլոր զորությամբ , ժողովրդավար հանրապետության հիման վրա :
Բ. Չեղյալ համարել կուսակցության նվազագույն ծրագրի Ռուսաստանի և Տաճկաստանի վերաբերյալ քաղաքական պահանջները :
Գ. Ամբողջական ծրագրի վերաքննությունը հետաձգվում է հաջորդ Ընդհանուր ժողովին:

Այսպիսով, 9-րդ համագումարը հանգում է իր ծրագրային գերագույն նպատակին՝ Միացյալ և Անկախ Հայաստան կերտելու գաղափարին: Հիրավի, կուսակցության 9-րդ Ընդհ. Ժողովը շրջադարձային, պատմական եղավ այն իմաստով, որ փաստորեն առանց կենսագործման չեղյալ համարվեց 1907-ի Վիեննայի 4-րդ Ընդհ. Ժողովում ընդունված նվազագույն ծրագրի քաղաքական պահանջների բաժինը՝ Հայաստանի երկու հատվածների ինքնավարության մասին և դրա փոխարեն որդեգրվեց Հայաստանի անկախության պահանջը: Ըստ ինձ այդ ժամանակահատվածը նպաստավոր չէր տարածքների հարցը լուծելու համար այն հնարավոր չէր եկրի ներսում տիրող ծանր սոցիոլոգիական պայմանների պատճառով: Միայն նպաստավոր էր պետություն ստեղծել իր կառավարությամբ:

Արտաքին քաղաքականությունը 

Հաշվի առնելով, որ ՀՀ ապագան մեծ չափով կախված էր նաև հարևան երկրների հետ ունեցած փոփոխություններից ու վարվող հստակ քաղաքականությունից՝ կայացվեց առանձին որոշումներ՝ Հայաստանին դրկից բարեկամ և ոչ բարեկամ երկրների հետ ունենալիք արտաքին քաղաքականության և տնտեսական հարաբերությունների առնչությամբ: Օրինակ՝ Իրանի վերաբերյալ տրվեց հետևյալ ձևակերպումը. 

«Պարսկաստանի հետ պահպանել նույն սերտ հարաբերությունները, որն ունեցել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը մինչև օրս և որը մեծապես կհամապատասխանի հայ ժողովրդի շեշտված վերաբերմունքին դեպի պարսիկ ժողովուրդը»: 

Ընսմին կարելի է ասել, որ ժողովուդը թշնամական վերաբերմունք չի արտահայտել անգամ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, որոնց հետ ուներ ազգային–տարածքային լուրջ վեճեր ու քաղաքական տարամերձ դիրքորոշումներ: Ադրբեջանի հարցում կայացել է հետևյալ բանաձևը.

 «Հրահանգել կառավարությանը, պահպանելով Հայաստանի և հայ աշխատավորության շահերը Ադրբեջանի սահմաններում աշխատել բարիդրացիական հարաբերություն պահպանել նրա հետ»: 

Սակայն հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող այս բանաձևից զատ՝ Ընդհանուր ժողովը հատուկ որոշում կայացրեց Ղարաբաղի և Զանգեզուրի մասով.

 «Ղարաբաղը և Ադրբեջանը հանդիսանում են անբաժանելի մասը Անկախ ու Միացյալ Հայաստանի»: 

Այդ նշանակում է, որ ՀՅԴ-ն ձգտելով հանդերձ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատման, ոչ մի ձևով նրան չէր զիջելու Ղարաբաղն ու Զանգեզուրը: Հայկական այդ հողերի միացումով ՀՀ-ի իրական տարածքը կկազմեր 67.000 քառ. կմ: Ըստ ինձ արդեն պարզ էր, թե ինչու ՀՅԴ-ն ջերմ կապեր հաստատեց Իրանի հետ, քանի որ միայն նրա հետ չուներ տարածքային ու քաղաքական խնդիրներ ու երկիրը լիարժեք շրջափակումից կանխելու համար Իրանը մնաց իբրև բարեկամ և երկրի հարավային դարպասը:
Ընդհանուր ժողովը վճիռ կայացրեց հայ ժողովրդի դահիճներին պատժելու, որը և հետագայում փայլուն կերպով իրագործեցին հայ վրիժառուները: Ըստ ինձ դա ժամանակին ընդունված որոշում էր:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ տարվող քաղաքականությանը, ապա հաշվի առնելով, որ գոյություն ունեին տարբեր Ռուսաստաններ՝ բոլշևիկյան, դենիկինյան, կոլչակյան և այլն, ցուցաբերվում էր տարբերակված մոտեցում: Ժողովը շեշտում էր, որ պահպանելու էր բարյացակամ հարաբերությունները ռուս ժողովրդի հետ: Ըստ ինձ, ՀՅԴ-ն ուզում էր, որ Ռուսաստանը aայսպես ասած «ոտքը Կովկասից չհանի», քանի որ դեռ կար արտաքին վտանգը և չնայած Հ.Յ. Դաշնակցությունը բոլշևիկյան Ռուսաստանին համարում  թշնամի պետություն, շարունակում էր նրանց հետ պահպանել բարիդրացիական հարաբերությունները` վախենալով թուրքերի հնարավոր հարձակումներից: Սակայն, այս ամենը այլ ընթացք ստացավ, և արդյունքում Հայաստանը կորցրեց իր անկախ պետականությունը:

Տնտ.քաղաքականություն

Հայկական քաղաքական շրջանների կողմից հանրապետության ներսում և հատկապես դրսում այն թյուր միտքն էր տարածվում, թե միայն Հ.Յ. Դաշնակցությունը  ոչ միայն չի քաջալերում մասնավոր տնտեսական գործունեությունը, այլև ամեն կերպ արգելք է հանդիսանում ապրանքաշրջանառական հարաբերությունների ընդարձակմանն ընդհանրապես: Այս ամենը արվում էր՝ ելնելով այն տրամաբանական դատողությունից, որ ՀՅԴ-ն իր բնույթով սոցիալիստական է, հետևաբար և դեմ կլինի մասնավոր սեփականությանը և շուկայական տնտեսությանը: Բայց իրականում այդպես չէր: Իրականում Հայաստանի կառավարությունը, ինչպես և յուրաքանչյուր կառավարություն, հավաքական նախաձեռնության կողքին ամեն կերպ ուժ էր տալիս ու խրախուսում մասնավոր ձեռնարկությանը և նույնիսկ դրամական նպաստ էր բաց թողնում անհատ արդյունաբերողներին այս կամ այն տնտեսական ձեռնարկն սկսելու համար:

Զորք

Մարտունակ ու որակյալ բանակ ունենալը կուսակցությունը տեսնում էր մի կողմից հզոր տնտեսության, իսկ մյուս կողմից ռազմիկների բարոյական կացության ու նվիրվածության մեջ:
Գաղթականություն

1919-ի ղեկավար կառավարության մի գրությունից տեղեկանում են, որ առաջիկայում Բաքվից, Թիֆլիսից և Գանձակից սպասվում է մոտ 80 հազար գաղթականների հոսք դեպի Հայաստան, որոնց ընդունման ու տեղավորման համար ձեռնարկվել են միջոցառումներ: Սակայն Հայաստանի անկախության ու պետականության դեմ ուղղված կործանարար գործողությունները կասեցրին կուսացության և կառավարության կանխագծումները ներգաղթի ասպարեզում:

Օգտագործած գրականության ցանկ

  1. Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն. Երևան, 1993 թ.:
  2. Արարատ Հակոբյան, Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918-1920 թթ.), Երևան, 2005
  3. Նիկոլ Ազբալյան, Մտածումներ Հ.Յ. Դաշնակցության մասին, Երևան 2005

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic