Tuesday, February 4, 2014

Ատելությունը թույլերի զայրույթն է

Նելլի Հարությունյան,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Ադամի ու Եվայի առաջ Աստված արգելք դրեց, իսկ նրանք չենթարկվեցին: Այդժամ նա չլցվեց ատելությամբ, այլ պարզապես պատժեց նրանց: Մարդկանց պետք է սովորեցնել ապրել՝ պատժելով, խրատելով, այլ ոչ թե ատելություն ու վրեժխնդրություն ցուցաբերելով նրանց նկատմամբ: Մարդիկ շատ են, նման, տարբեր, ու բոլորն էլ իրենց կյանքում առկա մարդկանցից մեկ-երկուսին կամ շատերին ատում են: Մարդիկ նախանձում են միմյանց, ցանկություն ունեն վրեժ լուծելու՝ իրենց պատճառված ցավի համար, կամ միգուցե պարզապես որոշակի պատճառներ ունեն նրանց ներկայությանը հավանություն չտալու համար: Այս ամենը բարենպաստ պայմաններ են ստեղծում մարդկանց հոգում՝ չարության և ատելության հաստատման համար: Շատ հաճախ էլ այդ զգացմունքի պատճառը կարող է հանդիսանալ նպատակասլաց մարդկանց բարձունքի ու փառքի հասնելու ձգտումը: Իրենց հաջողության հասած ասպարեզներում մրցակիցներ գտնելով՝ նրանցից առաջ անցնել ջանալը կհասցնի ատելության: Թեև մրցակցության ժամանակ պետք է սիրել բոլորին, բայց մյուսներից շատ աշխատել: Այնուամենայնիվ, ավելի շատ ագահ մարդկանց մոտ կարող է ատելություն ծնել պարտությունը: Կյանքը միայն վերելք չէ, երբեմն էլ պետք է վայրէջք կատարել, մի որոշ ժամանակ վերլուծել ինքդ քեզ և պատրաստվել ավելի բարձր ու հաջող թռիչքի:
Ամենասխալ արարքները միայն կարող են սնել մարդկային ատելությունը ու բազմաթիվ բացասական զգացմունքներ առաջացնել: Մարդիկ զգալով այդ ամենը ու հաճախ պահելով իրենց ներսում՝ պղտորում են իրենց իսկ հոգին: Նրանք դառնում են ավելի դաժան, ագահ, նենգ ու դավաճան: Անում են այնպես, ինչպես ամենից առաջ իրենց հետ են վարվել: Հենց սա է մարդկանց մեծագույն սխալը: Ինչքան էլ ձեզ ցավով լցնեն, չպետք է վրան ատելություն գումարեք, որը, եթե ոչ ուրիշներին, ապա հենց ձեզ է վնասում:
Դոդեն ասել է. «Ատելությունը թույլերի զայրույթն է»: Իսկապես, այն մարդն, ով ի վիճակի չէ կամքի ուժ գտնել ու հաղթահարել ամեն փորձություն, հենց նրա զայրույթն է դրսևորվում ատելությամբ:





0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic