Saturday, February 15, 2014

Թողեք,որ անցյալը հոսի...

Սոնա Գրիգորյան, 
Ավագ դպրոց-վարժարանի 10- րդ դասարան: 

Յուրաքանչյուրս ունենք անցյալ, ամեն ինչ ունի անցյալ, նույնիսկ անշունչ իրերը:
Իսկ անցյալը միշտ հաղթում է ներկային, որովհետև այն միշտ հոսում է, ներկան` խորտակվում անցյալի հոսանքներում: Անցյալը ծնվում է առանց մեր ցանկության: Եթե մարդ ցանկանում է առաջ գնալ, նա պետք է սպանի ժամանակը և անընդհատ համտեսի թարմը, կերակրվի դեռ տաք սլաքներով (սառը սլաքները, ինձ թվում է, բանի պետք չեն ու պինդ են) :
Մեր կյանքի փոփոխությունը արդեն անցյալի ծնունդն է: Եվ հաճախ փոփոխություններով ենք մենք չափում անցյալի և ներկայի միջև հեռավորությունները և առանձնացնում դրանք իրարից:
Պասիվ կյանք վարող մարդկանց համար դժվար է չափել այդ հեռավորությունները, քանի որ եթե չես վայելում ներկադ, ժամանակը չի փոփոխվում, ժամացույցի մեծ սլաքը շարժվում է, բայց փոքրը կանգնած է, և չի փոփոխվում ոչինչ: Եթե մենք չենք վայելում ներկան, չենք ունենում անցյալ ու պատկերացում դեպի ապագան:
Անցյալը կարող ենք կոչել հիշողությունների մի կույտ, որն անընդհատ հոսում է մեր ուղեղով և միշտ ստիպում մտածել: Իսկ հիշողությունները ծնվում են ինքնաբերաբար, դրանք ինքնուրույն դասվում են մի գնդի մեջ, իսկ հետո հոսում ու հոսում:
Անցյալը հոսում է առանց մեր ցանկության, այնպես որ թողեք այն հոսի, ժպտացեք նրան և մի դատեք, որովհետև ինչ անցյալ է, այն արդեն կատարվել է, և էլ չի կրկնվի ու չի փոխվի:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic