Wednesday, April 10, 2013

Բոբիի անունից

0 comments
Խուլիո Կորտասար
Երեկ լրա­ցավ նրա ութ տա­րին, մենք գե­ղե­ցիկ տոն կազ­մա­կեր­պե­ցինք նրա հա­մար, և Բո­բին գոհ մնաց լա­րո­վի գնաց­քից, ֆուտ­բո­լի գն­դա­կից և մո­մե­րով տոր­թից: Քույրս վա­խե­նում էր, թե նա հենց այդ օրե­րին դպ­րո­ցից տուն կգա վատ գնա­հա­տա­կան­նե­րով, բայց հա­կա­ռա­կը եղավ՝ լա­վաց­րեց թվա­բա­նու­թյու­նը ու ըն­թեր­ցա­նու­թյու­նը, և պատ­ճառ չկար նրան զր­կե­լու խա­ղա­լիք­նե­րից, ընդ­հա­կա­ռա­կը: Ասա­ցինք, որ հրա­վի­րի ըն­կեր­նե­րին, և նա Բե­տո­յին ու Խու­ա­նի­տա­յին բե­րեց հե­տը, եկավ նաև Մա­րի­ո Պան­սա­նին, բայց նա քիչ մնաց, որով­հետև հայ­րը հի­վանդ էր: Քույրս թույլ տվեց բա­կում խա­ղալ մինչև մութն ընկ­նե­լը, և Բո­բին գն­դա­կի բա­ցումն արեց, թեև մենք եր­կուսս էլ վա­խե­նում էինք, թե նրանք եռան­դով ջար­դու­խուրդ կա­նեն մեր բույ­սե­րը: Երբ նարն­ջահ­յու­թի ու տոր­թի ժա­մը եկավ, բո­լորս մի­ա­սին նրա հա­մար եր­գե­ցինք «Կա­նաչ հրա­նունկ» եր­գը և շատ ծի­ծա­ղե­ցինք, որով­հետև բո­լորս էլ գոհ էինք, հատ­կա­պես Բո­բին և քույրս: Ես, իհար­կե, չդա­դա­րե­ցի հետևել Բո­բի­ին, բայց դա ինձ ժա­մա­նա­կի վատ­նում էր թվում. ի՞նչ հս­կել, եթե հս­կե­լու բան չկար, բայց միևնույն է, հս­կե՛լ Բո­բի­ին, երբ նա ցր­ված է, որո­նե­լով այն հա­յաց­քը, որը քույրս կար­ծես չի նկա­տում, իսկ ինձ այն­քա՜ն ցավ է պատ­ճա­ռում:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic