Դինո Բուցատի
Աշխարհի վերջը
Մի առավոտ, մոտ ժամը տասին, մի հսկայական
բռունցք հայտնվեց երկնքում`քաղաքի վրա. հետո դանդաղորեն բացեց ճանկերն ու այդպես մնաց
անշարժ` ինչպես մի ահռելի չարագույժ ամպհովանի: Թվում էր քարից էր, ու քար չէր, մսից
էր, ու միս չէր, նաև թվում էր, թե ամպ էր, բայց ամպ էլ չէր: Դա Աստծու ձեռքն էր, ու
աշխարհի վերջը:
Մի շշնջոց, որ հետո տնքոցի վերածվեց, իսկ հետո`գոռոցի ու տարածվեց թաղամասերում, մինչև որ դարձավ հավաք ու ազդու մի ձայն, որը բարձրանում էր շեշտակի, շեփորի նման:
Մի շշնջոց, որ հետո տնքոցի վերածվեց, իսկ հետո`գոռոցի ու տարածվեց թաղամասերում, մինչև որ դարձավ հավաք ու ազդու մի ձայն, որը բարձրանում էր շեշտակի, շեփորի նման:
