Tuesday, April 16, 2013

Ճանճն ու մեղուն (առակ)

0 comments
Ռուսերենից թարգմանեց Թամարա Ստեփանյանը
10-րդ դասարան


Մի օր մոծակը հարցրեց ճանճին.
-Կա՞ն արդյոք մոտակայքում ծաղիկներ:
-Ծաղիկներից տեղյակ չեմ, - պատասխանեց ճանճը,-
-Ինչ վերաբերում է պահածոների տուփերին, գոմաղբին, կեղտաջրերին, լիքն են:

Monday, April 8, 2013

Երթուղային թրաֆիքինգ: Փորձաքննություն

1 comments
«Փաստորեն, ես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհ տարեց եմ ու բանջարեղենի տոպրակներով ծանրաբեռնված փարթամ կին, նոր նշանված աղջիկ, ում փեսացուն մեքենա ունի, բայց խառն է գործերով և առաջվա պես ամեն օր չէ, որ հասցնում է տուն ճանապարհել, նաև մաթեմատիկա և անգլերեն պարապող պզուկոտ տարիքի դիմորդ եմ կամ առավել ազատամիտ աչիկո, որ ռոք եմ լսում, ֆեյսբուքում «ըքաունթ» ունեմ կամ նույնիսկ բլոգ, ուր գրում եմ տարբեր քաղաքացիական թեմաների, ասենք՝ Մաշտոցի այգու,

Thursday, April 4, 2013

Անվերնագիր

1 comments
 Սև ես:
Լուռ ես ու մենակ:
Սպիտակել ես:
Ծեր ես ու մենակ:
Քայլում ես:
Տխուր ու մենակ:
Մենակ չես:
Ունես ձեռնափայտ:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic