Սև ես:
Լուռ ես ու մենակ:
Սպիտակել ես:
Ծեր ես ու մենակ:
Քայլում ես:
Տխուր ու մենակ:
Մենակ չես:
Ունես ձեռնափայտ:
Պարզապես շրջվիր ու տես, թե ինչ կա հենց քո կողքին:
Դատա՞րկ է: Մեղավոր ես դու կամ էլ նա,քանի որ նա էլ չի շրջվում հիմա:
Իսկ որտե՞ղ ես դու ու որտե՞ղ է նա,
Նույն նստարանին նստած եք հիմա:
Թույլ չես եղել դու, չես լինի հիմա
Սիրում ես նրան,միայն թե շրջվիր ու կշրջվի նա:
Կա մի նստարան,որտեղ քո կողքին կնստի և նա,
Ու չես մտածի շրջվելու մասին,շրջվել է և նա:
Աղմուկի մեջ լսվեց ոտնաձայն
Եկավ,կանգնեց անձայն
Շրջվեց ,խոսեց կոպիտ
Նայեց հայացքով իր բիրտ:Գնաց:
Սառներ արյունը,դեռ տաք էր դին:
Նա մեռել էր հագին վերարկուն իր հին ու մոխրագույն:
Արդեն սառում էր դին, տաք էր վերարկուն:
Վիկա, Թամարա, հրաշալի էր: Չեք պատկերացնի, ինչ հաճույք ստացա: ))))
ReplyDelete