Monday, March 11, 2013

Կաթիլը

0 comments
                                                                                                                  Դինո Բուցատի
Ջրի մի կաթիլ է բարձրանում աստիճաններով: Լսու՞մ ես: Մեկնված մահճալկալի վրա, մթության մեջ, hետևում եմ նրա հանելուկային ընթացքին:
Ինչպե՞ս է անում: Թռչկոտո՞ւմ է: Տի՛կ, տի՛կ,- լսվում է մերթ ընդ մերթ: Հետո կաթիլը կանգ է առնում և գուցե ողջ մնացյալ գիշերն էլ ձայն չի հանում:
Եվ սակայն, շարունակում է բարձրանալ: Աստիճան առ աստիճան, գնում է վեր, ի տարբերություն մյուս կաթիլների, որոնք իջնում եմ ուղիղ ընթացքով` ենթարկվելով ձգողականության ուժին, ու վերջում բոլորին հայտնի մի փոքր չլմփոց են արձակում:
Իսկ սա` ոչ. հետզհետե վեր է ելնում հսկա շենքի E մուտքի ասիճանավանդակներով:
Այդ կաթիլը մենք չէ, որ նկատեցինք` նրբազգաց ու
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic