Մենք բոլորս էլ գիտենք, որ մեր պապերը կռվել են մեր հողերի համար, որպեսզի մենք ապրենք այդտեղ։ Նրանք չեն գնացել այստեղից, չեն ձգտել դեպի ավելի բարեկեցիկ վայրերում ապրելուն, իրենց անձն են անձնվիրաբար տվել մեզ՝ նոր,
հուսալի, և իրենց արյունով գնված հողում ապրելու համար։ Իսկ ինչպե՞ս ենք վարվում մենք։
Մեր հասարակությունում մարդիկ բաժանվում են երկու խմբի. նրանք ովքեր չեն ցանկանում լքել երկիրը, և նրանք, ովքեր ամեն կերպ ձգտում են դեպի ավելի լավ կյանք։ Վերջիններս իրենց նշանաբանի հետևից են ընկնում, որն ասում է, որ կյանքը մեկ անգամ է տրվում և պետք է այն ապրել ավելի լավ միջավայրում, ունենալ ավելի բարեկեցիկ կյանք։ Բայց մի՞թե եթե նրանց համար կյանքն անցողիկ է, ապա մեկ չէ, թե կգնան այստեղից բարեկեցիկ, թե՞ մի փոքր քիչ բարեկեցիկ կյանքից։ Մի՞թե մահը, իր հետ տանելով մարդուն, չի թողում այն միջավայրը, որտեղ ապրում էր նա։ Եվ կամ մի՞թե մեր նախահայրերն էլ են այդպես վարվել՝ եսասիրաբարթողնելով մի երկիր, որը պետք ուներ նրանցից։ Այս վարմունքը ինձ համար դիտվում է որպես կյանքից հիվանդագին կախվածություն և եսասիրություն, որն ուղղակի չպետք է լինի հայի բնավորության մեջ։ Մոռացել էի, որ հայի բնավորության մեջ առկա է ուրիշների տեղը իրենց քաղաքը շենացնելու, բարգավաճեցնելու բնավորություն։ Այստեղ, ինձ թվում է, կարելի է մեջբերել ԱՄՆ նախագահ Ջ. Քեննեդիի խոսքերը. «Մի հարցրեք, թե հայրենիքը ինչ կտա ձեզ, այլ հարցրեք, թե դուք ինչ կտաք հայրենիքին»։ Իսկ ի՞նչ էր կատարվում ԱՄՆ-ում իր անկախությունը հռչակելուց մոտ քառասուն տարի հետո. երկրում ոսկու համաճարակ էր, մարդիկ մի կտոր ոսկու համար պատրաստ էին սպանել միմյանց։
Կարդալով Մուրացանի «Առաքյալը» և «Խորհրդավոր միանձնուհի» վիպակները՝ հասկացա, որ պետք է հոգին ուղղակի տալ անձնազոհության, քանի որ մեր երկրում կան մարդիկ, որոնց պետք է մեր օգնությունը։ Նաև կարդալով մի շարք գրողների երկերը՝ հասկանում եմ, որ կյանքն անցողիկ է, և միևնույն է, թե ինչպիսին կլնի մահվանից առաջ քո տեղը, հարստությունը, բնակության վայրը, լինի դա Նյու-Յորք, Փարիզ, թե՝ Երևան։ Իհարկե, ես էլ, դուք էլ կասեք, որ ավելի հեշտ է կյանքն անցկացնե; ուրախ, անհոգ կերպ, բայց պետք է հիշել, որ մեր երկիրը պետք ունի մեզ։
Երկար կարելի է շարունակել այս շարքը, բայց միայն պետք է հիշել, որ մեր պապերի համար էլ հեշտ չի եղել ամեն ինչը, և որ մեր համար էլ կարող է դժվար լինել։
Հայկ Ղազարյան, 11-րդ դասարան:
0 comments:
Post a Comment