Monday, March 4, 2013

Այն ամառ, երբ տատիկս պիտի մահանար

0 comments
Մորդեքեյ Ռիչլեր
Դոկտոր Կաթսմանն իր ամենամսյա այցելություններից մեկի ժամանակ պարզեց, որ տատիկս փտախտ ունի։
- Մի ամիս էլ չի ձգի,– ասաց նա։
Նա երկրորդ, երրորդ և անգամ չորրորդ ամսին ասաց նույն բանը, ու հիմա, ետևի ննջասենյակում, տոթի մեջ պառկած, տատիկը դեռ մահանում էր։
- Բարեգութ Աստված,– ասում էր մայրս,– ինչի՞ հաշվին է ապրում։
Այն ամառ, երբ տատիկս պիտի մահանար, մենք չգնացինք Լորենթիանս, ուր մի տնակ էինք վարձում և Գրինբաումների ընտանիքի հետ թխմվում մեջը։ Տատիկին, որն արդեն յոթ տարի գամված էր անկողնուն, չէինք կարող տեղից շարժել։ Շաբաթական երկու անգամ բժիշկն էր այցելում։ Ոչինչ չէինք
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic