Saturday, March 2, 2013

Ուրիշ երկրում

4 comments
      Էռնեստ Հեմինգուեյ                             
 Աշուն էր, պատերազմը դեռ այնտեղ էր, բայց մենք այլևս չէինք գնում։ Միլանում աշնանը ցուրտ էր, ու մութը շուտ էր ընկնում։ Հետո վառվում էին ցերեկային լույսերը, և հաճելի էր դառնում փողոցի երկայնքով քայլելն ու լուսամուտներին նայելը։ Դրսում որսը շատ էր, աղվեսների մորթու վրա ձյուն էր մաղում, և քամին տարուբերում էր նրանց պոչը։ Եղնիկները սառած էին՝ ծանրաքայլ, ուռած որովայններով։ Քամու մեջ փոքրիկ թռչուններ էին ճախրում, և քամին ցցում էր նրանց փետուրները։ Ցուրտ աշուն էր, լեռներից սառը քամի էր իջնում։
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic