Tuesday, September 17, 2013

Պատմություն անձրևի ու ձյան մասին

0 comments
Չարլզ Վիսկինսոն
Այն հանգամանքը, որ շատ երկար չէինք մնալու այդ տնակում, որոշ չափով մխիթարական էր։ Ջուլիան շատ անտրամադիր էր, և թեև չեմ կարող պնդել, որ Հովարդը պետք է կանխատեսեր, թե ինչ պիտի կատարվեր մեր ժամանումից անմիջապես հետո, այնուամենայնիվ հստակ է՝ մեր այցելությունը երկարաձգելու ոչ մի իմաստ չկա, մանավանդ գրեթե անհավանական է, որ մինչև ամսվա վերջը նա վերադառնա Հարավային Ամերիկայից։ Մենք օգնել էինք մաքրելու միսս Վերնոնի տունը, իսկ պարտիզպանն ասել էր, որ վաղը գորգերն է այրելու։ Եվ քանի որ ստորագրել էինք հայտարարություններն ու անշարժ գույքի գործակալի մոտ թողել բանալիները, կարող էինք գնալ։ Այնուամենայնիվ, որքան էլ ցանկանայի, չէի թաքցնի ու հաճույքով կասեի Հովարդին, որ մեր ճամփորդությունը մոտ է ավարտին։ Մի անգամ Հովարդն ասել էր, որ իմ մեջ ինչ-որ անորոշ զվարճալի բան կա։ Դա ինձ ուղղված նրա միակ հաճոյախոսությունն էր։
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic