Երջանկության ձեւերը շատ տարբեր են, ու պետք չէ զարմանալ, որ գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկնում են ոսկե ձկնիկները: Կոպիտ ասած, այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են նրանք փայլում ու ինչ կայտառ են, եւ դու ցանկանում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ դա, երբ ինչ — որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու նրանք սկսեցին արագորեն բազմանալ բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է: Այդ պատճառով, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը եւ ներարկման գործողությունը սահմանված են օրենքով:
Browse » Home » All posts
Saturday, August 31, 2013
ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ / Ակուտագավա. «Ջրոգիների երկրում», «Ատամնանիվները»
Թալեսը չափում էր բուրգից ընկած ստվերը, որպեսզի հաշվարկի նրա բարձրությունը. Պյութագորասն ու Պլատոնը ուսուցանում էին հոգու վերաբնակեցման մասին, յոթանասուն մեկնիչները, որ սփռված էին զատ-զատ Ֆարոս կղզում, յոթանասունամյա անընդմեջ աշխատանքից հետո արեցին Հնգամատյանի բացարձակ միանման թարգմանություններ. Վերգիլիոսը«Գեորգիկների» երկրորդում փառաբանեց չին վարպետների մշակած նրբագույն մետաքսը, իսկ օրերս հեծյալների մի խումբ Բուենոս Այրեսի ծայրագավառից մարտնչում էր պարսկական «պոլո» խաղի առաջնության համար: Արժանահավատ են դրանք, թե՝ պարականոն, բոլոր տարաբնույթ տեղեկությունները, որոնք ես հենց նոր մեջբերեցի (և ի հավելումն որոնց, անհամար այլ բաների
Thursday, August 29, 2013
ժամանակակից ֆրանսիական փիլիսոփայության համայնապատկերը
Ալեն Բադյու
Փիլիսոփայությունը ամփոփել արդիականության մեջ, ինչը կնշանակի նաեւ այն դուրս բերել ակադեմիայից, շրջանառության մեջ դնել կյանքում՝ սեռական, արվեստային, սոցիալական արդիականության բովում: Փիլիսոփայությունը պետք է խառնված լինի այս ամենի հետ:
Փիլիսոփան խոսում է փիլիսոփայության պատմության մի դրվագի մասին, որին պատկանում է նաեւ ինքը: Սա ինքնին սուբյեկտիվ մի արարք է, որն էլ Բադյուն համարում է ժամանակակից ֆրանսիական փիլիսոփայութան հիմնախնդիրներց մեկը: Բադյուն, այսպիսով, իր ասելիքի բովանդակությունը կատարում է ասելիքն ասելով: Արդյունքում, ժամանակակից ֆրանսիական փիլիսոփայության նման բարդագույն իրողությունը՝ հանդես է գալիս իրեն ամենից սազական հանդերձով. ակադեմիականությունից ձերբազատված: Բանախոսությունը ընթերցվել է Բուենոս-Այրեսի Ազգային գրադարանում 2004թ. հունիսի 1-ին:
Saturday, August 24, 2013
Իմաստուն ասույթներ
Ուզում ես խելոք պատասխան ստանալ, հարցրու´ խելոք: Վոլֆգանգ Գյոթե
Ունեցի´ր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Մաքսիմ Գորկի
Ես մտածում եմ, հետևաբար` գոյություն ունեմ: Ռենե Դեկարտ
Ունեցի´ր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Մաքսիմ Գորկի
Ես մտածում եմ, հետևաբար` գոյություն ունեմ: Ռենե Դեկարտ

