Thursday, September 5, 2013

Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուի նոր գիրքը` Հայկական հարցի և հայ-թուրքական հարաբերությունների մասին

Օրերս լույս է տեսել թուրք լրագրող Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուի «Սակայն ո՞ր թուրքերն ու հայերը» (Ama Hangi Türkler ve Ermeniler) գիրքը:

Թուրք հեղինակն իր գրքում անդրադարձել է հայկական հարցին և հայ-թուրքական հարաբերություններին:

Գիրքը կազմված է երեք գլուխներից` երկու հասարակությունների միջև հարաբերությունները, միջպետական հարաբերությունները և Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի լրատվամիջոցներից ընտրված հարցազրույցներ:

Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն «Թուրքագիտական պորտալի» հետ զրույցում նշեց, որ գիրքը դեռ միայն թուրքերենով է լույս տեսել և ներկայում վաճառվում է միայն Թուրքիայում: Առաջիկայում այն կարող է վաճառքի հանվել նաև Հայաստանի տարածքում:

Աղբյուրը` www.akunq.net

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic