Wednesday, September 25, 2013

Աղոթք

Ռաբինդրանաթ Թագոր
Թույլ տուր ոչ թե աղոթել վտանգներից խուսափելու համար, 
այլ անվախ լինել` դրանց դիմակայելու համար: 
Թույլ տուր ոչ թե խնդրել ամոքել իմ ցավը, 
այլ սիրտ` այն հաղթահարելու համար: 
Թույլ տուր ոչ թե կյանքի ռազմաճակատում 
դաշնակիցներ փնտրել, 
այլ սեփական ուժին ապավինել: 
Թույլ տուր ոչ թե տագնպալի վախով փրկություն խնդրել, 
այլ հույս` համբերությամբ իմ ազատությանը 
սպասելու համար: 
Երաշխավորիր, որ չեմ երկնչելու, 
Քո ողորմածությունը միայն իմ հաջողության վրա եմ զգալու,
 Բայց թույլ տուր զգալ Քո ձեռքը իմ սխալը կանխելիս:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic