Wednesday, September 11, 2013

Խուլիո Կորտասարի «Փոքրիկ դրախտ» պատմվածքի վերլուծությունը


Ներկայացնում է Մերի Թելունցը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Հասարակությունը երջանիկ էր, որովհետև կարողացել էր իրեն համոզել, որ երջանիկ է, ինչը, ըստ իս, մեծագույն հաջողություն է: Գեներալի երկրում ապրող մարդիկ անպատասխանատու էին, որովհետև թույլ էին տալիս, որ իրենց կյանքը կարգավորի ուրիշ մարդ: Նրանք միամիտ էին, կամ գուցե լավ էլ հասկանում էին, որ գեներալը միայն հիմարացնում է իրենց, բայց չէին կարող չանել դա, որվհետև «ոսկե ձկնիկները» սահմանված էին օրենքով: Կարծում եմ՝ նրանք հրաժարվելու տարբերակ չունեին, ու համակերպվել էին իրենց վիճակի հետ։ Ի՞նչ էր մնում անել. հավատացնել ինքդ քեզ, որ երջանիկ ես, որովհետև փնթփնթալը ոչ մի օգուտ չէր տա: Հիպնոսի ենթարկված մարդկանց նման գնում էին իրենց բաժին երջանկությունը, իսկ ովքեր փող չունեին, ապառիկ էին գնում, որը ըստ գեներալի փոխշահավետ պայման էր,
որովհետև ապառիկ գնողները կրկնակի էին վճարում: Ես չեմ մեղադրում նրան, նա մտածում է իր ու իր ընտանիքի բարօրության մասին: Բոլորն էլ ուզում են իշխել, ենթարկվողն է մեղավոր: Ըստ հեղինակի երջանկությունը հիմնված է ինքնախաբեության և ներշնչանքի վրա: Երջանիկ են հիմար ու սահմանափակ մարդիկ, որոնց համար երջանկությունը ավելին չէ, քան մի քանի նյութական իր: Իրականում երջանկությունը ոչ այլ ինչ է, քան ներշնչանք, նրանք կարողացան ներշնչվել, արդեն կարևոր չէ, որ խելոքները նրանց ծաղրում են, իրականում ամենադժբախտները հենց խելոքներն են: Ժողովուրդը ստեղծել էր իր երջանիկ ու իդեալական աշխարհը, ես նախանձում եմ նրանց...

Աղբյուրը՝ Մերի Թելունց

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic