Thursday, August 28, 2014

Օշո / Տղամարդու սերը

Տղամարդու համար սերը իր կյանքի միայն մի մասն է. նա ունի նաև այլ գործեր: Կնոջ համար սերը իր ամբողջ  կյանքն է:
Տղամարդու համար սերը բազում բաներից միայն մեկն է: Նա կուզեր արարել կտավներ, բանաստեղծություններ գրել ոչ նրա համար, որ սիրում է: Այդ զբաղմունքը նրա համար ունի այլ՝ ոչ մի կերպ  սիրո հետ չկապված արժեք: Իսկ հոգնելով նկարներից, երաժշտությունից նա կուզեր ընկղմվել խորը սիրո մոռացումների մեջ: Դա նրա հանգիստն է: Ուշադրություն դարձրեք տարբերությանը. տղամարդու սերը իր հանգստի վայրն է: Երբ հոգնում է աշխարհից, հազար ու մի գործից, նա ուզում է պարուրվել կնոջ էներգիայով, ջերմությամբ և ուզում է հալչել: Հիշե՛ք. նա սիրում է, երբ հանգիստ է ստանում: Դրանից հետո նա նորից կարող է նկարել, գրել բանաստեղծություններ, հորինել երգեր և պարել: Այդ դեպքում է տղամարդը ունակ արարելու: Նրա համար սերը պարտադիր հիմք է այլ գործեր կատարելու համար:

Կնոջ համար հակառակն է. նա այլ գործեր կանի, որովհետև սիրում է: Երբ նա դադարում է սիրել, դադարում է այլևս որևէ բան անել:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic