Բազում դրական որակներ ձեռք բերելուն զուգահեռ, Դաշնակցության շարքերն անցնելու արդյունքում, ես վերջապես ձերբազատվեցի ապրիլի 24-ի ծանր ժառանգությունից
Լավ կրթության դեպքում, վիճակարգությունը փաստում է բարձր վարձատրվող աշխատանք գտնելու մեծ հավանականության մասին: Այդպիսի աշխատանքի դեպքում ինքնաբավ տնտեսական կարգավիճակն առավել հավանական է: Այն կարող է իր հերթին ապահովել առանձնատուն ձեռքբերելու և երեխաներին առողջությունից մինչև լավ կրթություն երաշխավորելն ու հնարավորությունների նշված շղթան վերարտադրելը պատմական նոր շրջափուլում: Նման տրամաբանությամբ է գործում նաև զրկանքների շրջափուլը, միայն թե ապրանքից փող, ապա և փողից կապիտալի անցման փոխարեն, այս դեպքում հնարավոր են այլ դրևորումներ` արտագաղթից մինչև ահաբեկչություն:
***

