Գառնիկ Արզումանյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
I
Կանխավ ծնկաչոք ներողություն եմ խնդրում բոլորից:Ես շատ եմ սիրում մարդկանց, բայց ցավոք իրականությունը սա է:
Վերջերս համաձայն չԷի Նիցշեի հետ, բայց ամեն դեպքում նա ճիշտ էր՝ ասելով, որ մարդը կեղտոտ հոսանք է, իսկ ես կավելացնեմ, որ ցինիզմի թույնի խառնուրդով հոսանք է: Հոսանքից էլ հզոր փսլինք է: Մարդը խիստ կատակերգության ծնունդ է`ԿՈՄԵԴԻԱ: Ստեղծված է մշակութաբան և բոցավառ փիլիսոփա` խոզի և կարմիր, դեգրադացված,բայց առողջ բաբուինի սեռական շփումից:Նրանց դժվար «հարաբերության» արդյունքում ծնվեց մի մեծ օձ, որի թունոտ լորձաթաղանթի սուր ճառագայթներից էլ ծնվեց արտաքնապես ռոմանտիկ, ներքուստ տարբեր տեսակի օրգանիզմներով լցված, ամեն հարցում ուշադիր և քաղցած մարդը:
Մեր հոգու մագնիսկան դաշտի միջուկի մեջ կան ներդրված միայն դրակա՛ն լիցքեր, բայց դրանք քաղցկեղով են տառապում:
Մեր բանականության կեղևները չենք քերթել: Չենք բացահայտել մեր էությունը: Չենք կառուցել մեր մարմնի և հոգու բոլոր լավ հատկանիշները: Չենք կայացրել մեր հոգեբանությունը: Փոխարենը վարձով բնակվում ենք փղի կնճիթում և դատարկվելու ենք այդտեղից այնպես, ինչպես մենք ենք դատարկում մեր քթի պարունակությունը: Մեր ուղեղը ծանծաղամիտ ցինիզմով է հարբած ու երես առած։ Եթե մուրճով հարվածեդրան` ուշքի բերելու նպատակով, մենք գոմեշի դինջ ժպիտով կժպտանք ու կշարունակենք կովի ռնգերում գլուխներս պատեպատ տալ և շարունակ նևրոզ վիճակում փռշտալ:
Մենք տիեզերքի ամենավախկոտ սատանաներն ենք: Բավական է՝ մեզ գցեն կրակի մեջ, և մենք կվիժենք մեր անհատականության ամբողջ պատմությունը ծնված օրվանից:
Իրո՞ք կարծում ենք, որ զորեղ ենք: Ինչպե՞ս կարող է կապիկի սրտում թաքնված ստրուկը ինչ-որ բանի ի զորու լինել: Տերևի ներսում կապկպված տափուկ աղվես:
Մենք լավ քաղաքական վատ հավեր ենք: Քոչվորական մանկապարտեզի անբարոյականներ: Այսուհետ եկեք չվրդովվենք աղանդներից: Առավել աղանդավորներ ենք: Կապկված կյանքի աղանդավորներ ենք: Մի անհասկանալի ու անորոշ բացասական բան կա մեր առանցքի մեջ: Մեր մտադրությունները, մտքերը ծծումբի լիճ են և նույն ծծումբից բարձրացած անզիջում ցունամի: Մենք սխալ ու անորոշ դիրքով քարացած մոմի արձան ենք: Այն հալեցնելու և նոր մարմին կառուցելու հնարավորություն ունենք: Բայց չենք օգտագործում, որովհետև մենք վաղուց շահի կախարդիչ ծոցն ենք ընկել:
Ինչքան էլ այսքան գրում եմ՝ ինչ օգուտ: Միևնույն է, մենք մնալու ենք նույն եռացող և չհալվող սառույցը:
Մեր կյանքի միակ ընթացքը իրար ծնելն ու թաղելն է: Մենք ծնաթաղությամբ ենք զբաղված, ուրիշ ոչնչով: Մեր գործունեության մեջ չկա երջանկությունը մեզանով անելու ռացիոնալ ֆակտոր: Երջանկությունը ամեն էլեմենտար բանում էլ կա: Բայց կա հոգեբանության, բանականության և փիլիսոփայութան ծնունդ հոգևոր և մարմնավոր տեսանելի երջանկություն, որը դեռ չենք շոշափել:
Մի խոսքով՝ մենք քաղցկեղի և կատակերգության համադրություն ենք:
II
Ո՞վ թքեց աշխարհը մեր երեսին: Դեռ պարզ չէ, թե ինչ մատերիալից է պատրաստված անորոշ դեմքով այս փրփուրը: Տիեզերք կոչված դժբախտ էկրանը, որի ճառագայթները լույս տվեցին և արթնացրին մեզ քնից: Մ՞իթե դու ուրախ չէիր առանց մեզ. մինչև մեր չակերտավոր լինելը խելացի առյուծ, իսկ այժմ բեռնված հավ: Ինձ չի հետաքրքրում քո փսլնքոտ գոյության պատճառը, ենթապատճառը և փնթի կենսագրությունը: Ինձ իմ սրտի ամբողջ թաղանթի ջլերի կրքոտ սուր և քոռ դանակների համադրությամբ հետաքրքրում է, թե ինչու չես հետ և ում քո բալիկներին, ինչո՞ւ չես լվանում նրանց կեղտոտած պամպերսները, ինչո՞ւ մի կրքոտ դժոխք չես կառուցում և եփում գազի վրա, ինչպես նրանք սուրճ են եփում և ոտքը ոտքի վրա գցած ըմպում իրենց կրթությամբ հպարտացած ղզղնած վիճակում: Քրիստոսի մասին հարկ եղած դեպքում խոսող, բայց նրան չգնահատող ու չարժեվոող և մոռացության մատնած, խոզի ստամոքսում նեխած և քնած ցանցառ ճանճերը: Մարմնավաճառին քննադատող, սակայն ինքն իր մեղքերն ու թերությունները գերգնահատող տղամարդ, որը կարծում է, թե եթե ինքն իշխողէ, եթե նա է պառկում մարմնավաճառի վրա ուրեմն մաքուր է և նրան կարելի է: Նույն պոռնիկն ու փչացածն էլ դու ես, թե հարաբերվում ես նրանց հետ, նույն կեղտի մեջ դու ես: Մսաղացի միջով անցնողերկու կապիկ, որոնք միաձուլվելով կոչվում են սեփական շահ, որը լավայով լվանալ է անհրաժեշտ: Ներքևում կանգնածին զրպարտող, վերևից՝հարմարավետ դիրքից նայող, հարուստ մուրացկան, որի ուղեղը ինձ հետույքի է հիշեցնում և, որը չի հասկանում, որ կարող էր նրա փոխարեն լինել: Օգնություն հասցնող և անկանխատեսելի ապագայում երես տվող փղի կղանք:
Աշխարհը՝իմ և քո, իր մեջ միայն ու միայն դրական հոսանք ունեցող էլէմենտներ պարունակող աշխարհը, վերածելենք անվերնագիր չակերտների:
Ի՞նչէ, չե՞նք կարողանում գեղեցիկ և մաքուր ապրել, ինչպես նորածինը: Անպայման է մի գերմարդկային այլ մոլորակային իր խլացնող և քոռացնող լազերով թքի մեր երեսին, որ ն՞որ վախենանք և կյանքն արժեվորենք:
Ախր մենք չգիտենք, թե մեզ ինչես սպասում: Հասկացեք վերջապես, որ կրթությունը տիեզերքը չի արժեվորում, նա համերաշխություն է ուզում, այլ ոչ թե գրքերի, գրիչների, տետրերի, գիր ու գրականության մեջ քսմսվող մարդուկ: Մշտական ժպիտը դեմքին մարդ է ուզում:
Աշխարհը դրախտ է, բայց մութ, որովհետև մենք այն դարձրել ենք լուսավոր դժոխք:
0 comments:
Post a Comment