Սյուզի Թադևոսյան
(դիտելով այս ֆիլմը)
Ժամանակ` ամենաթանկն ու կարևորը, որը երբեք չես կարող հետ բերել: Այն թռչում է ամեն տեղ, ամեն ժամ, ամեն րոպե: Բայց մի՞թե մենք այն հասցնում ենք վայելել, ճիշտ օգտագործել, զգալ, թե՞ ուղղակի անտեսում ենք ու մտածում. «Դեռ ինչքա՜ն ժամանակ կա…»:
Այո՛, հենց էդպես էլ մտածում ենք ու շատ ժամանակ դրա պատճառով էլ մի օր գլխներիս ենք տալիս, զղջում ենք արած կամ չարածի համար: Բայց ի՞նչ է, մի՞թե բոլորը միշտ պետք է այդպես մտածեն ու անեն: Մի՞թե մեկը` մի խելացի մարդ, չի գտնվի ու չի ասի. «Մեկ րոպե կանգ առեք, նայեք ձեր շուրջը, տեսեք՝ ինչ է կատարվում ու մտածեք, թե դա ում, ինչի կամ միգուցե ոչ մեկի կամ ոչնչի պատճառով է: Բայց դուք անպայման նայեք, տեսեք, զգացեք ու վերջապես հասկացեք, որ ամեն ինչ, ինչ տեղի է ունենում ամեն ժամ, ամեն րոպե, քո պատճառով է»: Այդ պահին ոչ ոք չի ասի: Բայց հիշում եք, չէ՞, ինչ էր կատարվում դրանից ընդամենը հաշված րոպեներ առաջ: Հիշելուց բացի՝ նաև պետք է զգաք, որ այդ ամենը տեղի է ունենում ընդամենը մի ակնթարթում, որ մարդիկ մեռնում են ամեն վայրկյան, խորտակվում է մարդկանց կյանքեր ամեն ժամ: Եվ ի՞նչ: Էդպես երևի ավելի լավ է, չէ՞: Էդպես երևի մեզ ավելի լավ ու հաղթանակած ենք զգում, չէ՞:
Երևի արդեն բավական է: Մարդիկ ծնված են ինչ- որ կարևոր բանի համար, գուցե նրանք մի մեծ առաքելություն ունեն կատարելու: Թողեք նրանց հանգիստ: Պետք չէ անտեղի վատնես այն ժամանակը, որը դու կորցնում ես նրան խորտակելու համար: Այդ նույն ժամանակը դու կարող ես օգտագործել մեկին երջանկացնելու համար և, ինչու չէ, նաև կյանք վերադարձնելու մեկին:
Ժամանակն է` մեր ընկեր ու հարազատ ժամանակն է, որին հոգատար վերաբերմունք ցուցաբերելու դեպքում կպարգևի ամենաթանկ ու հաճելի հիշողությունները: Իսկ հակառակ դեպքում ամբողջ կյանքում կտանջի ու չի թողնի հանգիստ շնչես, ապրես ու վայելես կյանքդ: Ճիշտ օգտագործիր ժամանակդ ու փորձիր վայելել ու զգալ ամեն մի վայրկյանը:
0 comments:
Post a Comment