Sunday, May 18, 2014

Հատվածներ...

Մարդկային կյանքը ներկայացնում է մի սարսափելի կռվի հանդիսարան, ով որ ընդդիմադրության շնորհք չունի, նա պիտի ընկնի, անհետանա, ոչնչանա...
Րաֆֆի «Ջալալեդդին» 
Արտասուքը մի զարմանալի արտահայտություն է հոգեկան կրքերի: Որպես տխրությունը, նույնպես և ուրախությունը արտասուք ունեն: Բայց սարսափելի է լինում այն արտասուքը, որ դուրս է ցայտում բարկությունից:
Րաֆֆի «Ջալալեդդին»
Մարդ շատ անգամ երեխայական մի բանի վրա ուրախանում է, և կարիք չկա չարությամբ ջնջել այդ երջանկությունը, երբ կարելի էր երջանիկ դարձնել այն զգացողին՝ թողնելով, որ ուրախության պատրանք ունենա:
Ալեքսանդր Դյումա որդի «Կամելիազարդ տիկինը»
Միշտ չէ, որ կարելի է դաշնագիրը գործադրել ստորագրված օրը:
Ալեքսանդր Դյումա որդի «Կամելիազարդ տիկինը»
Ուրիշների կյանքն ու երջանկությունը որքա՜ն փափագ է ներշնչում նրանց, որոնք իրենց հոգու մենության ու հիվանդասենյակի ստվերների մեջ տակավին երեկ փափագում էին շուտով մեռնել:
Ալեքսանդր Դյումա որդի «Կամելիազարդ տիկինը»
Բոլոր հանճարեղ մարդկանց ջանքերը միևնույն նպատակին են ձգտում, և բոլոր մեծ կամքերը միևնույն սկզբունքին են հարում՝ լինենք բարի, լինենք երիտասարդ, լինենք արդար: Չարիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ունայնություն: Բարու հպարտությունն ունենանք և, մանավանդ, չհուսահատվենք: Չարհամարհենք այն կնոջը, ով ոչ մայր է, ոչ քույր, ոչ աղջիկ, ոչ հարս: Չսահմանափակենք հարգանքն ընտանիքով և ներողամտության մեջ եսասիրություն չմտցնենք:
Ալեքսանդր Դյումա որդի «Կամելիազարդ տիկինը»
Ըստ էության երիտասարդությունը ավելի մենակ է, քան ծերությունը:
«Աննա Ֆրանկի օրագիրը»
Ուղղափառը չի մտածում: Նա մտածելու կարիք չունի: Ուղղափառությունն անգիտակցական վիճակ է:
Ջորջ Օրուել «1984»
Նրանք, ովքեր պարում էին, խելագար էին թվում նրանց աչքերում, ովքեր չէին լսում երաժշտությունը:
Ֆրիդրիխ Նիցշե
Ես սիրում եմ երաժշտությունը: Շատ հաճախ ես այն նաև ատում եմ: Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է` որևէ մեկն ինձ լքի, նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել:
Ֆրիդրիխ Նիցշե

Համակարգեց՝ Նելլի Հարությունյանը: 

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic