Monday, January 20, 2014

Ստամբուլի թատրոնում բեմադրվում է Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը

Ստամբուլի «Մուհսին Էրթուղրուլ» թատրոնում բեմադրվում է 19-րդ դարի ականավոր հայ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգական պիեսը: Թուրքական «Քանալբեն» լրատվականը տեղեկացնում է, որ առաջիկա 3 օրերին հանդիսատեսի համար բեմադրվելու է Պարոնյանի նշյալ պիեսը:
Ներկայացումը լինելու է թուրքերեն, պիեսի թարգմանիչն է Պողոս Չալգըջըօղլուն: Հայ երգիծաբանի անվանի այդ պիեսի ներկայացման մեջ խաղալու են շուրջ 20 թուրք դերասաններ: Հրապարկված նյութի մեջ Պարոնյանը նշվում է որպես ազգությամբ հայ օսմանցի երգիծաբան:

Նշենք, որ Հակոբ Պարոնյանը (1843 - 1891) համարվում է 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության ռեալիստական արձակագրության ամենանշնավոր դեմքերից մեկը:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic