Sunday, January 26, 2014

Որպեսզի չլինես դերասան՝ առանց հանդիսատեսի

Մերի Թելունց, 
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան: 

Կյանքը նման է թատրոնի: Չգիտեմ՝ ով է ռեժիսորը, բայց նա միշտ դերերը անհավասար է բաժանում: Կան դերասաններ, որոնք միշտ գլխավոր դերերում են, նրանք բեմի տիրակալներն են, հանդիսատեսի
ծափահարությունները միշտ նրանց են ուղղված, նրանք երջանիկ մարդիկ են, որովհետև ամեն ինչ ունեն երջանիկ լինելու համար: Կան նաև էպիզոդիկ դերասանները, ովքեր միշտ երկրորդ պլանում են, նրանց դերասանական խաղը սահմանափակվում է բեմի վրա մի քանի քայլ այս ու այն կողմ անելով, մի քանի բառ ասելով: Նրանց բաժին է

ընկնում հանդիսատեսի ծափահարությունների շատ փոքր մասը միայն: Այստեղից էլ սկսվում է կոնֆլիկտը մարդկային երկու հարթությունների միջև: «Էպիզոդիկները» նախանձում են «գլխավորներին», և ամեն կերպ ցանկանում գրավել նրանց տեղը թատրոնում: Նրանք ատում են ռեժիսորին «անարդար» լինելու համար, հրաժարվում են ներկայացումներում խաղալուց, այդպիսով ընդվզում են իրենց կարգավիճակի համար իրենց գործադուլով, տապալում սահմանված բոլոր ներկայացումները: Ընդվզումը նսեմացնում է թատրոնի համբավը, հանդիսատես էլ չի գալիս, մարդիկ կորցրել են իրենց հետաքրքրությունը անավարտ պիեսների նկատմամբ, իսկ «էպիզոդիկները» շարունակում են իրենց գործադուլը: Թատրոնը փակվում է, այն ոչ ոքի էլ չի հետաքրքրում, «էպիզոդիկները» հասել են իրենց ուզածին, նրանց է պատկանում ամբողջ բեմը՝ մի մեծ հարթություն, որտեղ միակն ու ամենակարևորն են, բայց չկա այն բաղձալի երջանկությունը, որ ակընկալում էին, թե կունենան «գլխավոր» դառնալիս: Չկան ծափահարություններ, որ այդքան սիրում են դերասանները, չկա գոնե մեկը, ով մի ծաղիկ նվիրի այդքան աշխատանքի դիմաց: Այսպես են մտածում բոլոր «էպիզոդիկները». միջակությունների համար միշտ էլ սանդուղքի վերևում լինելը բախտի բերել է միայն: Նրանք երբեք չեն մտածում, որ ներքևում են, որովհետև «պակաս» են: Ինքնանպատակ են դարձնում վերև բարձրանալը, չեն կարողանում, ու կորցնում են ունեցածը, որովհետև բարձրանալու պահին տրորում են այն, ինչ պետք է միշտ ձեռքերի վրա պահեին: Ամեն մարդ, պետք է գտնի կյանքում իր դերը իր ունակություններին և որակներին համապատասխան:
Ուրիշի դերը վտանգավոր է...

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic