Սոնա Գրիգորյան,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Բամբասանքն այն խոսակցությունն է, որը նսեմացնում կամ վատաբանում է որևէ երրորդ անձի։ Երրորդ անձը, լսելով այդ երկուսի խոսակցությունը, սկսում է ինքն էլ բամբասել մեկ ուրիշի հետ` այդ երկու անձի մասին:
Այս ամենից մենք կարող ենք հասկանալ, որ բամբասանքը ստիպում է մեկ մարդուն դառնալ մի քանիսի լեզվի զոհը և վատ հոգեվիճակի մեջ ընկնելով` նույնպես բամբասում է` մտածելով, որ պատասխան հարված է տալիս:
Բոլոր մարդիկ կապված են միմյանց, նույնիսկ, երբ չեն ճանաչում, չունեն ոչ մի տեղեկություն միմյանց մասին:
Բամբասանքը նաև կարող ենք համարել մարդու անինքնավստահության արտահայտումը։ Դա նման է մի թուլության, որը տևում է ժամանակավորապես, բայց երբեմն էլ մնում է մարդու բնավորության մեջ:
Բամբասանքն այն սուտն է, որն իր մեջ պարունակում է ծաղկեցված և անիմաստ խոսակցություններ: Հաճախ մարդիկ բամբասում են ժամանակը մեռցնելու համար, կամ բամբասում են՝ իրենց արածն անվանելով ճիշտ քննադատում: Այս բառն ավելի հատուկ է, օրինակ, ծեր տատիկներին, ովքեր նստարաններին նստած բամբասելով ավելի են ծերանում, պատուհաններից գլուխները դուրս ցցած մարդկանց, ովքեր սպասում են մի առիթի, և ընդհանրապես այս բառը կա շատերի մեջ, և դրան միայն սպանում է բարությունը:
Մտքեր.
Եթե բամբասելը ձեզ հաճույք է պատճառում, ապա չտխրեք, եթե մի օր լսեք մի քանի բամբասանք ձեր հաճույքի մասին:
Մարդիկ գրկում են փողոցի նստարանները և սկսում խոսել ու խոսել՝ նույնիսկ մոռանալով իրենց ստամոսքի մասին: Մի՞թե ուրիշին քննադատելն այդքան կշտացնող է:
Բամբասանքը փչացնում է նաև հենց բամբասող մարդուն:
Այո, մենք բամբասելով ծխով ենք լցնում մեր ներաշխարհը, այսինքն՝ կապ չունի, ծխել` փչացնելով օրգանիզմը, թե բամբասել` փչացնելով ներաշխարհը: Ի դեպ, իմ կարծիքով ավելի լավ է ծխել, քան բամբասել:
0 comments:
Post a Comment