Monday, December 24, 2012

Իմ արևի քաղաքը



Իմ արևի քաղաքը` իմ անիրական, երևակայական, բայց միևնույն ժամանակ անկեղծ երազանքներից մեկը: Որքանով որ ես եմ պատկերացնում այն կլինի ծովի ափին, չքնաղ բնության գրկում: Այնտեղ չեն լինի արգելոցներ, գազանանոցներ, կենդանիները կլինեն ազատ:
Մարդիկ անկախ, բայց ոչ անբան: Նրանք կապրեն երջանիկ և գոհ իրենց կյանքից: Կգնահատեն իրենց ունեցածը և կձգտեն ավելիին: Ես կապրեմ ծովի ափին, այն ինձ համար ամեն ինչ է: Կապրեմ այնտեղ, որ ամեն անգամ հիանամ նրանով: Իմ քաղաքում չեն լինի սահմաններ, բայց մարդիկ կլինեն այնքան խելացի, որ կհասկանան իրենց <<սահմանները>>, կհասկանան ինչ է իրենց պետք և ինչքան է պետք: Ամենակարևորը, որ կլինի իմ քաղաքում ազատությունն ու անկախությունն է, ազատ մտածողությունը: Եվ իմ կարծիքով այն քաղաքը, որն ազատ է չի կարող որևէ տեր (արքա) ունենալ, որովհետև տեր նշանակում է մեկը ում կենթարկվեն բոլորը, բա էլ որտե՞ղ է ազատությունը:
    Ահա այսպիսին եմ ես պատկերացնում իմ արևի քաղաքը: 

Նարե Հովհաննիսյան, 10-1 դասարան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic