Sunday, February 3, 2013

Էրիխ Մարիա Ռեմարկ


Իրագործումը ցանկության թշնամին է: Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք: Կյանքն ավելի շուտ դժբախտություն է, քան երջանկություն: Այն, որ նա հավերժ չի ձգվում, գթասրտություն է: Իսկ եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես: Այդպես, իհարկե, դժվար է, բայց միևնույն ժամանակ հեշտ է: Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենդժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:

Ընդհանրապես, ճակատագիրն առանձնակի կամակոր և չափազանց անսպասելի բան է: Երբեմն լինում է հլու ու մեղմ՝ ամեն ինչ հանձնած ինքնահոսի, թույլ տալով հպատակներին հավատ ընծայել սեփական ուժերին: Բայց ավելի հաճախ աղմկում է, դիմացկունություն ստուգում, անդադար նետում մի փորձությունը մյուսի ետևից: Անխղճաբար շպրտում է իրադարձությունների հորձանուտը, իր հայեցողությամբ խառնում է մարդկային հոգիների խաղաթղթերը, ճակատ ճակատի է բերում ոմանց, մյուսների միությունն է խորտակումԵրբեմն այդ չարամիտին հարկավոր է լինում, որ որոնողների ճանապարհները չհատվեն: Այդ պատճառով չէ՞, որ յուրաքանչյուրին վիճակված է շատ ավելի կարևոր դեր, քան միմյանց որոնելը: Ճակատագիրն առույգ նժույգ է: Երբեք չես իմանա, թե երբ կցուցադրի իր բարքն ու ցայտեր կցփնի: Ոմանք նախընտրում են նրա հետ չվիճաբանել ու բաց թողնել սանձերը, մյուսներն, ընդհակառակը, ցանկանում են ենթարկել: Թամբել նրան քչերին է հաջողվում: Դառնալ ճակատագրի տերը՝ եզակիներին

1 comments:


  1. Իմ կարծիքով այս տեքստի հիմնական իմաստը կրող նաղադասությունը հետևյալն է `
    «Իսկ գիտեք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենադժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես»:
    Թեմայի մասին խորհելիս մտովի պատկերացրի պատկեր, որտեղ երազող հոգին խեղդում է իր մեջ բոլոր երազանքներն ու ցանկությունները` համոզված լինելով , որ դրանց կատարումը կախված չէ իրենից և ինքն անզոր է որևէ բան փոխել աշխարհի վրա: Եթե աշխարհում բոլորը հասկանան «ազատություն» բառի իմաստը, որը ըստ իս «հարմարվել» բառի հականիշն է, և իրենց մեջ ծնված օրվանից պահեն ու փայփայեն աստվածային այդ պարգևը ` չվաճառվելով, չհարմարվելով կյանքի թելադրանքներին , աշխարհը կլինի ավելի արդար և մարդիկ չեն վախենա երազել ու երազել…

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic